Որտեղի՞ց է գալիս Պահակասար լեռան անունը. ինչպե՞ս են ՀԱՅԵՐԸ այստեղ պայքարել թշնամու դեմ

Հայաստանում գոյություն ունի մի քանի Պահակասար անունով լեռ։

Պահակասարը գտնվում է Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղից 3 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը 2004 մետր է։ Գագաթնամերձ հատվածը հեռվից նման է իրար կպած երեք ժայռի այդ պատճառով էլ տեղացիներն այն նաև «Երեք քար» են անվանում։

ler

Գագաթնամերձ հատվածը ժայռոտ է։ Գագաթ հասնելու համար պահանջվում է որոշակի ժայռամագլցման ջանքեր։

Լեզգիների ներխուժման ժամանակ մարդիկ հերթով պահակ են կանգնել այստեղ։ Թշնամու երևալուն պես նրանք իմաց են տվել գյուղացիներին, և սրանք զինված գնացել են սարը։ Մի գիշեր էլ լեզգիները թաքուն սպանել են պահակին։ Դրանից հետո սարի անունը դրել են Պահակասար:

jayr

Պահակասարի վերելքի ճանապարհին կարելի է տեսնել նաև Չիքի վանքը։

Սուրբ Գևորգ եկեղեցին (Չիքի վանք) գտնվում է Վայոց Ձոր մարզում՝ Հերհեր գյուղից հարավ 1-2 կիլոմետր հեռավորության վրա: Այն կառուցվել է 1297 թվականին: Կիսավեր վիճակում է:

chiqi vanq

Հերհերից հարավ պահպանվել են կիսավեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը (1296) և Սուրբ Գևորգ (Չիքի վանք, 1297) փոքր եկեղեցին, իսկ մոտ 1 կմ հարավարևելյան, լեռան գագաթին՝ «Կապույտ» ոչ մեծ բերդը (XIII-XIV դարեր)։

Հերհերից 3 կմ հյուսիս, գյուղատեղիում պահպանվել է կիսամշակ բազալտով կառուցված եկեղեցու աբսիդը, որի մոտ, պատվանդանի վրա կանգուն են երկու քանդակազարդ խաչքարեր։ Գյուղատեղիի շրջակայքում կան 1282 թ. մեծ ու շքեղ խաչքար, XIII-XV դդ. պարզունակ քանդակներով ոչ մեծ խաչքարեր, կենցաղային թեմաներով քանդակազարդ տապանաքարեր։

vanq