Քյոռoղլի լեռն ու Ծուռ լիճը. Գիտե՞ս, թե որտեղից է առաջացել այս լեռան անվանումը, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

Քյոռօղլի լեռը գտնվում է Աբուլ-Սամսարի լեռնաշղթայում՝ Աբուլ և Սամսար լեռների միջև։ Լեռն ունի հրաբխային ծագում։ Բարձրությունը 2921 մետր է։

qyoroghli ler

Քյոռօղլի լեռան արևելյան լանջին է գտնվում Լևանի լիճը, որին տեղացի հայերը Ծուռ լիճ են անվանում։

zhayr

Քյոռօղլի վիպասքը ձևավորվել է 18-րդ դարում։ Այն տարածված էր Մերձավոր արևելքի և Միջին Ասիայի ժողովուրդների մոտ և իր դրսևորումներն ունեցավ նաև հայ ժողովրդի բանահյուսության մեջ։ Հերոսը՝ Կույրի որդին ժողովրդական վրիժառու է, ով հանուն ազատության և արդարության պատրաստ էր զոհել իր կյանքը։ Հենց այդ ժամանակաշրջանին պետք է վերագրել Քյոռօղլի լեռնանունների ծագումը։

tsur lich
lich