Թադեոս առաքյալը այս վանքում մի շարք սրբություններ է թաղել․ գիտե՞ք, թե որտեղ է գտնվում Եղրդուտի վանքը

Եղրդուտի վանքը գտնվում է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, Մուշ քաղաքից 20–22 կմ արևմուտք։ Վանքը նաև հայտնի է Արծվաբերդի Սուրբ Նշանը , Սուրբ Հովհաննես վանք, Սուրբ Շիշյուղո վանք անվանումներով։ Կրոնական կառույցը կոչվել է մերձակայքում աճող եղերդ խոտաբույսի անունով։

Ավանդության համաձայն, Թադեոս առաքյալն այստեղ է պահել այն շիշը, որի յուղով օծվել են մարգարեներն ու առաքյալները (այստեղից էլ Սուրբ Շիշյուղո վանք անունը)։ Շշի հետ Թադեոս առաքյալը թաղել է նաև մի շարք այլ սրբություններ՝ Կենաց փայտի մի մասնիկը, Հովսեփի, Մարիամ Մագդաղինացու և Հովսեփ Արիմաթացու մասունքները։ Սրբությունները հետագայում գտել է Գրիգոր Լուսավորիչը։

Վանքը նաև կոչվել է Արծվաբերի Սուրբ Նշան, որովհետև, ըստ ավանդության, արծիվը վանք է բերել այդտեղից մի հովվի գողացած սուրբ Խաչը։

Եկեղեցու կառուցման, կառուցողի և այլ նմանատիպ տեղեկություններ ցավոք չկան։