Թուրք պաշտոնյաի խոստովանությունը․ նա մանրամասներ է հաղորդում իրենց կատարած ոճրագործությունից

Օսմանյան բանակի պաշտոնյաներից մեկը վերջերս մանրամսներ է հաղորդել 1915թ-ից։ Նա պատմել է հայերին կոտորած թուրք պաշտոնյաներից մեկի՝ Շևքեթ բեյի հետ տեղի ունեցած զրույցից։ Այս պատմությունը, որը մենք հիմա կներկայացնենք պատմել է հենց Շևքեթ բեյը.

«Ես մի քարավան էի ուղեկցում։ Այն վայրը, որտեղ իրականացրինք հայերի սպանդը, մի քուրդ է գալիս, համբուրում է ձեռքս ու խնդրում, որ իրեն նվեր տամ 10-ամյա մի աղջկա։ Ես հրամայեցի կանգնեցնել հայ կանանց՝ թուրք ոստիկաններից մեկին ուղարկելով նրանց կողմը։

Մի աղջկա բերեցին։ Աղջիկը եկավ ու կանգնեց դիմացս։ Ասացի, թե նրան այդ մարդուն եմ նվիրում, որ այդպես նա կազատվի մահվան ճիրաններից»։ Բայց նա հետո տեսել էր, թե ինչպես է այդ աղջիկը քայլելով անցնում սպանված հայերի դիերի վրայով ու գնում մի կողմ։ Նա հրամայել էր, որ ժանդարմները դադարեցնեն կրակոցները և այդ աղջկան իր մոտ բերեն։

«Վերջինիս փորձեցի հասկացնել, թե ես ընդամենը ցանկանում էի փրկել նրա կյանքը, ինչո՞ւ նա այդպես վարվեց։ Հորդորեցի գնալ այդ քրդի հետ, որն իր հարազատ աղջկա պես կվերաբերեր իրեն»,- պատմում է թուրք պաշտոնյան։

Բայց աղջիկը ասել էր. «Ես հայի աղջիկ եմ։ Ընտանիքս ու հարազատներս այստեղ մահացած, պառկած են։ Նրանց փոխարեն ոչ մեկի չեմ ուզում։ Եվ եթե նրանք չլինեն, ես չեմ ուզենա ապրել»։ Իսկ հետո լաց էր եղել։

Երբ թուրքը բաց էր թողել նրան, երեխան ուրախ-ուրախ սկսել էր վազել իր մահացած հոր ու մոր դիակների մոտ, իսկ հետո սպանվել էր նրանց կողքին։ «Եթե երեխաներն են այսպիսին, ապա ի՞նչ կարող ենք սպասել նրանց մայրերից ու հայրերից»,- ասել է թուրքը։