Թուրքը այս ՀԱՅԿԱԿԱՆ քաղաքի ՀԱՅԵՐԻՆ ոչնչացրեց, հիմա էլ այստեղի 3000 տարվա ՀԱՅԿԱԿԱՆ ամրոցն է իրենով անում. տեսե՛ք, թե որ քաղաքի մասին է խոսքը

Արծկեն Մեծ Հայքի պատմական քաղաքներից է: Նաև ասում են բերդաքաղաք: Գտնվում է Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում, Վանա լճի հյուսիսային ափին, Խլաթ և Արճեշ քաղաքների միջև։

Արծկենը ունեցել է մի շարք անվանումներ՝ Ալջավազ, Արճավազ, Արջավազ, Արցիղե, Արցխե, Արցկե, Արքե, Դաթալջաուզ, Դատալջաուզ և շատ այլ անվանումները, իսկ թուրքական անունը՝  Ադիլջևազ:

Բերդաքաղաքի մասին հիշատակություններ կան դեռևս 5-րդ դարից: Հայտնի է, որ Ալջավազ կամ Ադել-ջևազ (Ադիլջևազ) անվանումները ստացել է արաբների առաջին արշավանքներից հետո, VII դարի կեսերին, երբ գրավում են Արծկեն և այն կոչում Դար ալ Ջավազ, որից էլ հենց առաջացել են այժմյան անունները:

Քաղաքը զարգացում է ապրել 10-13-րդ դարերում: Հայտնի է, որ 19-րդ դարի սկզբներին գյուղում կար ընդամենը 500 տուն՝ հայ և քուրդ բնակչությամբ։ Բայց ավաղ, ինչպես և Արևմտյան Հայաստանի զգալի հատվածներում, այնպես էլ Արծկենում Ցեղասպանության ժամանակ թուրքական կառավարությունը ոչնչացրեց տեղի հայ բնակիչներին։

Adilcevaz Hakkında Bazı Malumat
Adilcevaz Lake Van, a photo from Bitlis, East Anatolia | TrekEarth

Նշենք, որ քաղաքն այնքան հին է, որ հիշատակվում է դեռևս ուրարտական արձանագրություններում՝ Զիուկանի անունով։ Նրա մասին տեղեկությունը մեզ է հասել ուրարտական Ռուսա II թագավորի սեպագիր արձանագրություններից մեկի շնորհիվ։ Ոմանք Արծկեն նույնականացնում են Արամե թագավորի մայրաքաղաք Արցաշկու բնակավայրի հետ։ Հնագույն ժամանակներում հավանաբար այն եղել է ամրացված կետ՝ բերդաքաղաք։

Հին Արծկեն X-XII դարերում ջրի տակ է եղել Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով։ Այն ամուր բերդաքաղաք էր, կրկնակի պարիսպներով պատած և երկար ժամանակ կանգնած է եղել կղզու վերածված մի փոքրիկ ցամաքամասի վրա։ Ունեցել է երկու ամրոց՝ մեկը լեռան ստորոտում, որ ամբողջապես ջրի տակ է, իսկ մյուսը լեռան գագաթին, որ կանգուն է, բայց ամայի։ Նույնիսկ XX դարի սկզբներին դեռևս նկատելի էին ջրի մեջ անցած աշտարակների և եկեղեցիների գմբեթների ծայրերը։ Այն լիովին ամայացել է XVII-XIX դարերում։

Հին Արծկեի փոխարեն, լճափի ավելի բարձրադիր մասում ժամանակի ընթացքում կառուցում են նոր Արծկեն, որը XVII-XVIII դարերում Վանի նահանգի (վիլայեթ) Ալջավազ գավառի (սանջակ) կենտրոնն էր։

BITLIS- MERKEZ-Bitlis-Adilcevaz İl İlçe Resimleri
Արծկե | քաղաք, The district center (en)

Արծկեն ուներ երկու եկեղեցի՝ Ս. Աստվածածին և Ս. Սարգիս։ Նրա հյուսիսային կողմում, Սիփան լեռան լանջին էր գտնվում Երաշխավոր կամ Սքանչելագործ վանքը, որի ավերակները պահպանվել են մինչև մեր օրերը։

Արծկեն նշանակալի հետք է թողել հայ մշակույթի պատմության մեջ։ XV դարում այն գրչության կենտրոն էր, որտեղ ընդօրինակվել են տարբեր բովանդակությամբ մի շարք ձեռագրեր՝ հիմնականում ավետարաններ։

Մինչև առաջին համաշխարհային պատերազմը նրա բնակչության մեծ մասը կազմում էին հայերը՝ մոտ 16 հազար հայ բնակչություն։ Սակայն 1915 թվականին նրա հայ բնակչության մի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին, իսկ մյուս մասը տեղահանվեց ու տարագրվեց զանազան տեղեր։

Aydınlatılan Adilcevaz Kalesi'ne görkemli açılış - Haberler
Թուրքիայում ուրարտական շրջանի ամրոց է վերականգնվում , սակայն այն  ներկայացվում է որպես տարբեր քաղաքակրթությունների թողած ժառանգություն ...

Ի դեպ, նշենք, որ պատմական Արծկեում սկսվել են տեղի 3000 տարվա ամրոցի վերականգման աշխատանքները։ Թուրքական աղբյուրները միայն շեշտում են, որ ամրոցը կառուցվել է ուրարտական ժամանակաշրջանում, դե իհարկե, հայկականության և հայ բնակչության մասին ոչինչ չի ասվում, այլ ներկայացնում է որպես տարբեր քաղաքակրթությունների թողած ժառանգություն։ Հայտնի է, որ վերականգնման աշխատանքները մեկնարկել էին դեռևս մի քանի ամիս առաջ։