«Ընդամենը երկու ամսվա ծառայող էր, բայց մինչև վերջին շունչը պայքարեց ու հերոսաբար հետ մղեց թշնամուն իր դիրքերից». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Աբելին

Աբել Հայկազի Ասատրյանը ծնվել է 2002 թվականի ապրիլի 30-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: 2003 թվականին Աբելը ընտանիքի հետ տեղափոխվեց Արարատի մարզ, Մասիսի տարածաշրջանի գյուղ Ռանչպար, տեղի միջնակարգ դպրոցում էլ սովորեց: 2014 թվականին կրկին տեղափոխվում են, այս անգամ նույն տարածաշրջանի Նորամարգ գյուղ:

Հայոց բանակ զորակոչվեց 2020 թվականի հուլիսի 20-ին: Ծառայության է անցել Մարտունիում, մեկ ամիս անց տեղափոխվել Ջրական: Եղել է հրետանավորի օգնական: Պատերազմի առաջին իսկ օրից մարտնչել է առաջնագծում:

Վերջին անգամ խոսել է իր մայրիկի հետ հոկտեմբերի 1-ին, որից հետո ընտանիքը չի կարողացել կապ հաստատել որդու հետ և ոչ էլ լուր կար Աբելից:

Աբել Հայկազի Ասատրյանը զոհվեց հոկտեմբերի 10-ին՝ մինչև վերջին շունչը պայքարելով Հայոց հողի համար ու հերոսաբար հետ մղելով թշնամուն:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...  
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...