Վահրամ Փափազյանի առաջին ու տարօրինակ ամուսնությունը․ ինչու՞ նա հետո թողեց կնոջն ու նորածին որդուն

1911 թվականին Պոլսում Փափազյանի թատերախմբում ներգրավված էին Աղավնի (Հրաչյա) և Ադրինե Դերձակյան քույրերը: Այնպես է ստացվում, որ առանց այդ քույրերի հնարավոր չէր պահպանել թատրոնի գոյությունը։ Իսկ նրանց գայթակղիչ մի առաջարկ էր արվել թուրք թատրոնի կողմից։ Նրանք էլ ուզում էին ընդունել;

Այդ ժամանակ Փափազյանին առաջարկել էին ամուսնանալ դերասանուհիներից մեկն ու մեկի հետ։ Այդ ամուսնությունը նրանց թատրոնի հետ կկապեր ու նրանք երբեք էլ չէին հեռանա։

Փափազյանը սկզբում առարկել էր, քանի որ մեծ քույրը՝ Աղավնին առնվազն տասնհինգ տարով մեծ էր նրանից։ Նա հույս ուներ, որ այդ կինը, որպես տարեց կին, կհրաժարվի, սակայն մեծ էր եղել զարմանքը, երբ հաջորդ օրը երկու քույրերը վերադարձել էին թատրոն, որից հեռացել էին մի քանի օր առաջ, և  նստել էին փորձի:  Իսկ մի շաբաթ հետո էլ առանց աղմուկի, ծնողներից գաղտնի նրան ամուսնացրել էին։

Կարճ ժամանակ անց Փափազյանը հեռանում է կնոջից և մեկնում Կովկաս: Նա հրաժարվում է և՛ կնոջից, և՛ նորածին որդուց։ Իսկ հետո ամուսնանում է ռուս կնոջ հետ ու մի աղջիկ է ունենում՝ Մարիան: Հետագայում ընկերները պատմում էին, որ նա ցույց չէր տալի, բայց և մառանալ չէր կարողանում առաջին կնոջն ու որդուն։ Նույնիսկ մի անգամ խանդի տեսարան էր սարքել, երբ առաջին կինը նկարվել էր թուրք դերասանի հետ։