«Զոհվեց՝ ընկերների հետ շրջափակման մեջ ընկնելով». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Սամվելին

Սամվել Գառնիկի Մուրադյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 20-ին Կոտայքի մարզի Գետարգել գյուղում: Սովորել է տեղի դպրոցում, այնուհետև Երևանի Թիվ 1 Տարածաշրջանային քոլեջում։ Հայոց բանակ զորակոչվել է 2020 թվականի հունվարի 17-ին՝ կիսատ թողնելով ուսումը:

Ծառայել է Արցախում Արա լեռի զորամասում, եղել է ավագ վարորդ: Պատերազմի առաջին իսկ օրից մասնակցել է մարտերին:

Կատարել է բարդ առաջադրանքներ, փրկել վիրավոր զինվորների կյանքեր։ Հոկտեմբերի 10-ին հերթական բարդ առաջադրանքը կատարելիս ընկերների հետ ընկել է շրջափակման մեջ և զոհվել։

Հոկտեմբերի 10-ին Գետարգել գյուղում բացվել է հուշարձան, որը անվանակոչված է Սամվել Մուրադյանի անունով: Հետմահու պարգևատրվել է «Արիության» և «Ֆիդայապետ Անդրանիկ» մեդալներով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...  
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...