«18-ամյա Գևորգը այդպես էլ չիմացավ, որ որդի է ունեցել». կարդացե՛ք ՀԵՐՈՍ Գևորգի հուզիչ պատմությունը

Գևորգ Արտյոմի Մարգարյանը ծնվել է 2002 թվականի փետրվարի 27-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքի Նորամարգ գյուղում։ Հաճախել է գյուղի հիմնական դպրոցը։ Զուգահեռ հաճախել է երաժշտական դպրոց։

Իր ծննդյան 18 ամյակին՝ 2020 թվականի փետրվարի 27-ին, Գևորգը ամուսնացավ։ Իսկ Հայոց բանակ զորակոչվել է 2020 թվականի հուլիսի 14-ին զորակոչվել: Ծառայել է Հադրութում։

Ծառայության 2-րդ ամսում` սեպտեմբերի 27-ին սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Գևորգը ծառայության առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում, մասնակցել է թեժ կռվին, և մղել համառ պայքար։

Թեժ կռվի ընթացքում Գևորգը չի՛ լքել իրեն վստահված դիրքը և քաջաբար օգնել է իր զինակից ընկերներին։ Հասցրել է տեղափոխել վիրավոր զինվորներին, և ցույց տվել իր անկոտրում կամքը։

Թշնամու դեմ կռվեց ուղիղ 1 ամիս և զոհվեց հոկտեմբերի 27-ին… զոհվեց զինակից ընկերների դիերը տեղափոխելիս։ Գևորգի մահից 2 ամիս անց` դեկտեմբերի 27-ին, ծնվեց Գևորգի առաջնեկը` Տիգրանը, ով այդպես էլ չի տեսնի իր ՀԵՐՈՍ հայրիկին…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...   
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...