«5 ընկերներով դեմառդեմ կռվում ու ոչնչացնում են թշնամու 200 հոգանոց ջոկատին ու ընկնում քաջի մահով». կարդացե՛ք ՀԵՐՈՍ Արտյոմի պատմությունը

Արտյոմ Հակոբի Մկրտչյանը ծնվել է 2002 թվականի մարտի 6-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Ընտանիքի ավագ որդին էր։ Դպրոցական տարիքում շուրջ 7 տարի զբաղվել է վոլեյբոլով՝ գրանցելով բազում հաջողություններ։ Զբաղվել է նաև բռնցքամարտով։

Միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանն ավարտելուց հետո 2017 թվականին ընդունվել է Գավառի Ակադեմիկոս Ա.Թամամշևի անվան գյուղատնտեսական քոլեջ՝ Ավտոճանապարհային բաժին։

Հայոց բանակ զորակոչվել է 2020 թվականի հուլիսի 27-ին՝ կիսատ թողնելով ուսումը։ Ծառայել է Ջրականի զորամասում։

Ընդամենը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը, սակայն Արտյոմը առաջին իսկ օրվանից մասնակցեց Ջրականի ու հետո Հադրութի թեժ մարտերին։

Հենց Հադրութում էլ մեծաքանակ զորքով առաջադրանք կատարելիս օգնական ուժ չստանալով՝ 45 օր մնում են շրջափակման մեջ։ Դա էլ ճակատագրական եղավ նրանց համար…

Նրա վերջին զանգը հոկտեմբերի 14-ին էր: Նոյեմբերի 25-ին նրանց արդեն 5 հոգանոց խումբը, հասնելով Շուշիի մատույցներից քիչ հեռու, հանդիպում է թշնամու 200-ից ավելի հատուկ նշանակային ջոկատի զորքին։

5 ընկերներով կարողանում են թշնամուն ոչնչացնել՝ կռվելով մինչև վերջին շունչը, բայց, ավաղ, անհավասար պայքարում ընկնում են Հերոսի մահով:

Արտյոմ Հակոբի Մկրտչյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2021 թվականի փետրվարի 15-ին հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...  
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...