Տեսեք, թե ով է այն 9-ամյա ՀԱՅՈՒՀԻՆ, ով պայթեցրել է ողջ Լոս Անջելեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոս Անջելեսից 9-ամյա Էլեն Ալավերդյանին ճանաչում են սիրում են. այսքան երիտասարդ տարիքում նա յուրացրել է բաս-կիթառը՝ կատարելով հայտնի ստեղծագործությունների բարդ պարտիաներ: Նա աներեւակայելի տաղանդավոր է եւ ունի հիանալի երաժշտական ճաշակ. հիասքանչ համադրություն է, այնպես չէ՞։

Աղջիկն ունի Instagram-ում հազարավոր բաժանորդներ. նրանց թվում են ոչ միայն լավ երաժշտության սիրահարներ, այլեւ իրական մասնագետներ, որոնք Էլենի հասցեին չեն խնայում արժանի գովասանքի խոսքեր։

elen

Իսկ ընդամենը մի քանի ժամ առաջ Էլենը դարձել ԱՄՆ-ում հայտնի STEVE on Watch շոուի հյուրը, որը վարում է հանրահայտ դերասան եւ կատակերգու Սթիվ Հարվին: Ծրագրի անունսն արդեն կա Facebook-ում, իսկ ամբողջական տարբերակը կթողարկվի այսօր՝ ամերիկյան ժամանակով երեկոյան:

Տեսաուղերձով ստուդիային է միացել երաժշտության մեջ «ֆանկ» ուղղության հիմնադիրներից մեկը, լեգենդար եւ, ինչպես միշտ, շռայլ Բութսի Քոլինզը (Bootsy Collins): Նա ողջունել է Էլենին, ով նման անակնկալի հանդեպ հիացմունքը չի թաքցրել։ «Դու կարող ես պատկերացնե՞լ, նա ընդամենը 9 տարեկան է»,- հարցրել է Սթիվ Հարվին իր վաղեմի ընկեր Բութսի Քոլինզին: «Այո, — ասել է նա․ ես ինքս եմ սկսել այս տարիքում»…