«Մեզ ոչ ոք չէր կարողանում հասկանալ». ինչպե՞ս 3 պատերազմի միջով անցած ՀԱՅ ԳԵՆԵՐԱԼՆ ու ԲԱՂՐԱՄՅԱՆԸ հիմարեցրին գերմանացիներին

Գորիսի մոտ գտնվող Վերիշեն գյուղում ծնված Բագրատ Առուշանյանը դարձել է առաջին խորհրդային հայ գեներալներից մեկը։ Նա անցել է մի քանի պատերազմներով, մասնակցել թեժ մարտերի, բայց և ծնվել էր երջանիկ աստղի տակ. գեներալ–լեյտենանտն ապրեց է 91 տարի և կյանքից հեռացավ 1994թ–ի հոկտեմբերի 19–ին։

Մի հետաքրքիրբ պատմություն են պատմում Լեգենդար Բաղրամյանի ու Առուշանյանի մասին: Նրանց ուղիները հատվել են մի քանի անգամ։ Գեներալը հիշել է, որ նաև այսպես է եղել.

«Ուղիղ լարային գծերը կտրված էին։ Կապն իրականացվում էր միայն ռադիոյով և շրջանցիկ ուղիներով, որոնք աշխատում էին մեծ խափանումներով։ Հիշում եմ, որ ինձ մի անգամ հաջողվեց կապվել ճակատի շտաբի օպերատիվ բաժնի պետ Բաղրամյանի հետ։ Օգտվելով նրանից, որ երկուսս էլ հայերեն էինք խոսում, որն անհասկանալի էր գերմանացիների համար համար, մենք փորձեցինք տեղեկատվություն փոխանակել իրադրության մասին։ Սակայն դա կիսով չափ հաջողվեց, քանի որ կապավորները, գծի վրա լսելով անծանոթ խոսք, մեզ հակառակորդի տեղ դրեցին և շտապեցին անջատել կապը»։

Պատերազմից հետո Բագրատ Առուշանյանը դասավանդել է ռազմական ակադեմիայում, հետո հրաժարական տվել, ապրել հանգիստ քաղաքացիական կյանքով։ Կարելի է հասկանալ երեք պատերազմ անցած գեներալ–լեյտենանտին, որը ցանկացել է մարդավարի հանգստանալ։ Իսկ մոտ 90 տարիների կյանքը հենց մրցանակ է նրան, ով կարողացել է անցնել այդ պատերազմներով և ողջ մնալ։