Գիտե՞իք, թե ԵՐԵՎԱՆԻ որ հյուրանոցում է ապրել ՄԵԾՆ ՓԱՐԱՋԱՆՈՎԸ․ 428-րդ սենյակն այժմ նրա անունն է կրում

1967, 1968, 1969 և 1973 թվականներին «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի 428-րդ սենյակում է ապրել Սերգեյ Փարաջանովը։ Այսուհետ հյուրանոցի այս սենյակը կրում է Փարաջանովի անունը։

«Գրանդ Հոթել Երևանն» այս օրերին կահավորված է փարաջանովյան ոճով և պատրաստ է այցելուներին ծանոթացնել արվեստագետի՝ հյուրանոցում ապրելու պատմությանը։ Իսկ ժամանակավոր ցուցահանդեսում ներկայացված են թանգարանի ֆոնդում պահվող և մեծ մասամբ դեռևս չցուցադրված 30 աշխատանքներ։ Յուրօրինակ ցուցանմուշներ կան նաև այն սենյակում, որն այսուհետ կրելու է Փարաջանովի անունը:

428

«Մեկ սենյակում Փարաջանովին ներկայացնելն անհնար է, բայց մենք փորձել ենք ինչ-որ չափով շատ կարևոր դետալներ ավելացնել, որոնք կբնորոշեն նրա ոճը։ Նա այդ սենյակում ապրել է «Նռան գույնը» նկարահանելու տարիներին, ինչպես նաև 1973 թվականին՝ մինչ ձերբակալությունը։

Սենյակի ինտերիերում օգտագործվել են արխիվային լուսանկարներ, պատին փակցված մեծ հովհարը, Փարաջանովի ստեղծագործություններից մի փոքրիկ հատված, ինչպես նաև նրա «Սայաթ Նովա» ֆիլմի ազդագիրը։ Այդ բոլոր իրերն այսուհետ մնալու են այդ սենյակում»,- նշեց Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը։

voch
mansuryan
hyurer