Եվս մի հրաշալի հայկական եկեղեցի՝ Հայաստանից դուրս. տեսեք, թե որ կառույցի մասին է խոսքը

Սուրբ Խաչ վանք Հայ Առաքելական եկեղեցու գործող վանքային համալիր Ղրիմի ինքնավար հանրապետությունում ։ Վանքը պաշտոնապես համարվում է Ուկրաինայի ազգային նշանակության հուշարձան:

14-17-րդ դարերում Սուրխաթի վանքը հայտնի է եղել իր դպրոցով, գրչատնով, կրթված միաբաններով, որոնք զգալի դեր են կատարել Ղրիմի հայկական համայքի հոգևոր-մշակութային կյանքում։ Հայաստանից Ղրիմ արտագաղթած ուսուցիչների, տաղասացների, գրիչների մեծ մասը հանգրվանել է վանքում։

17-րդ դարում, ըստ Հակոբ վարդապետ Կաֆայեցու, Սուրխաթի վանքում ճեմարան է գործել, որտեղ 1611 թվականից դասավանդել է տաղասաց և գրիչ Ստեփանոս Թոխատեցին:

Վանքի տարածքի 1973 թվականի և 1976 թվականի պեղումներով բակի հյուսիսային կողմում բացվել են 14-15-րդ դարերում շինությունների հիմքերը։ Սուրբ Նշան եկեղեցում պահպանվել են 14-րդ դարում որմնանկարներ։ Արևմտյան մուտքի վերևում պատկերված է Աստվածածինը Մանկան հետ, խորանին՝ «Բարեխոսության» տեսարանը։ Որմնանկարների ոճը, մեղմ գույները, կերպարները նմանվում են Ղրիմի 14-րդ դարի մանրանկարիչ Գրիգոր Սուքիասանցի ստեղծագործություններին: