ԱՄՆ ներկայացնող գեղասահորդը փայլուն ելույթ է ունեցել Շառլ Ազնավուրի երգի ներքո․ նա բազմաթիվ հաջողությունների է հասել հայ մարզչի շնորհիվ

Չեն Նեյթանը համարվում է Պեկին-2022-ի տղամարդկանց մենասահքի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը։ Նրա մարզիչը Ռաֆայել Հարությունյանն է: Նա ներկայացնում է ԱՄՆ-ն, իսկ իր յուրահատուկ տաղանդի շնորհիվ նրան անվանում են «քառակի թռիչքների արքա»։

22-ամյա Նեյթան Չենը Պեկինի մրցաշարի շրջանակներում մենասահորդ-տղամարդկանց կարճ ծրագիրը կատարել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի La Bohème ստեղծագործության ներքո։ 111,71 միավորով նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Նա ինքն էլ նշել է, որ ստեղծագործությունը շատ խորն է և հուզիչ։

 «Ուրախ եմ մասնակցել Օլիմպիական խաղերին և գոհ եմ իմ սահքից։ Ամեն ինչ ստացվեց, շատ գոհ եմ։ ։ Ես զգում էի սառույցը, միջավայրը»,-ասել է նա լրագրողներին։ Նեյթան Չենը օլիմպիական պատվանդանի ամենաբարձր աստիճանին բարձրանալու իսկապես հիանալի հնարավորություն ունի։