«Չարենցը ախորժակով մի պնակ կերել էր, ասել, թե շատ համեղ է, մնացածն էլ ճաշին կուտի». գիտե՞ք՝ ինչ էր ուղարկել Ավ. Իսահակյանը Չարենցին

Ավետիք Իսահակյանի ընտանիքի սիրելի ուտեստներից է եղել նաև հայկական ավանդական հարիսան, որ շատ համեղ պատրաստում էր տիկին Սոֆին, որը  ինչպես Վարպետի, այնպես էլ շատերի սիրելի կերակուրն  էր:

Վիգեն Իսահակյանն իր «Հայրս» գրքում գրում է.

«…Մայրս ամբողջ գիշերը մեր նավթավառի վրա մի մեծ կաթսա հարիսա էր եփել: Առավոտյան ասաց, թե Չարենցը մենակ է մնացել, մի աման էլ նրան ուղարկեմ: Կանչեց Բելլային, մի մեծ աման լցրեց և խնդրեց տանել Չարենցին: Բելլան բակի միջով գնաց Չարենցի մոտ: Չարենցը ախորժակով մի պնակ կերել էր, ասել, թե շատ համեղ է, մնացածն էլ ճաշին կուտի»: