Գիտե՞ք, թե ում էր Վահան Թոթովենցը կոչում «մեծ Պատանի»․ նրանք երկուսն էլ չհասցրեցին վայելել իրենց կյանքը

Վահան Թոթովենցը ապրեց 45 տարի, իսկ Միսաք Մեծարենցը ընդհամենը 22։ Մեկը դարձավ ստալինյան բռնապետության զոհ, մյուսը՝ հիվանդության։ Բայց այս ամենով հանդերձ նրանք սիրում էին կյանքը։ Բարեբախտաբար մեզ հասել են նրանց բազմաթիվ աշխատանքները, որոնց շնորհիվ կարողանում ենք ճանաչել նրանց։

Ձեզ ենք ներկայացնում Վահանի խոսքերը, որը գրել է Մեծարենցի մահից հետո՝

«Այժմ ես մեծացել եմ, դարձել չափահաս, դու մնացիր պատանի։ Այժմ իմ չափահաս ձեռքով և չափահասի խորին գուրգուրանքով շոյում եմ քո պատանի գլուխը, չքնաղ գլուխը, և արցունքներս վազում են քո երգերի վրա։
Երբ մրսում եմ այս աշխարհում, մե՛ծ Պատանի, գրկում եմ քո երգերը, և ահա արևը սուզվում է իմ ցուրտ հոգու մեջ կաթիլ առ կաթիլ»: