Գիտե՞ք, թե որ եկեղեցու նմանությամբ է կառուցվել Գագկաշենի եկեղեցին․ ահա թե ինչ ճակատագրի է այն արժանացել

Գագկաշեն, Գագիկաշեն կամ Անիի Գրիգոր Լուսավորչի տաճարը կառուցվել է 11-րդ դարում՝ Գագիկ Ա Բագրատունու պատվերով։ Գագկաշենը կառուցել է Տրդատ ճարտարապետը՝ Զվարթնոցի տաճարը նմանակելով։

Կառույցի ավերակները բացվել են 1905-1906 թվականներին պեղումների շնորհիվ։

Գագկաշենի ու Զվարթնոցի հատակագծերը նույնն են եղել և փորձելով պահպանել Զվարթնոցի կառուցվածքային ընդհանուր հորինվածքը՝ ճարտարապետը մեծացրել է ենթագմբեթային քառակուսու չափերը, ծանր, հաստահեղույս մույթերը փոխարինել նրբագեղ, վերասլաց սյուներով, ավելացրել արտաքին նիստերի քանակը (32-ի փոխարեն՝ 36), պարզեցրել ճարտարապետական մանրամասերը։

1013-ին տաճարը մեծ վնասվածքներ է ստացել և նրա որոշ մասեր ամրացվել են։ Բայց Գագկաշենը երկար կանգուն չի մնացել։ Այն ավերվել է և երկրաշարժներից, և թուրքերի արշավանքներից։