Բնության հրաշքները` ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ. գիտե՞ս, թե որտեղ են գտնվում Դիմաց, Դիվանց և Մեծ Փարախադեմ լեռները

Դիմաց լեռ

Դիմաց լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում։ Բարձրությունը՝ 2378 մետր է։ Լեռնագագաթը գտնվում է Թեղուտ գյուղից ուղիղ գծով 5 կմ հյուսիս։ Տեսարժան է լեռան գագաթից բացվող տեսարանը դեպի Իջևանի լեռների ժայռոտ պատերը։

dimats
Դիմաց լեռ

Դիմաց լեռից դեպի արևելք գտնվում է Շաղոտ ջրվեժը: Դիմաց լեռը մտնում է «Դիլիջան ազգային պարկի» տարածքի մեջ։

dimats ler
Դիմաց լեռ

Դիվանց լեռ

Դիվանց լեռը գտնվում է Սևանի լեռներում՝ Արտանիշ և Ջիլ գյուղերի միջև։ Բարձրությունը՝ 2443 մետր է։ Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Սևանա լիճը, Գեղամա ու Վարդենիսի լեռները։

divants ler
Դիվանց լեռ

Մեծ Փարախադեմ լեռ

Մեծ Փարախադեմ լեռը Ուրծի լեռնաշղթայի բարձր գագաթներից է։ Բարձրությունը 1955 մետր է։ Ուրծի լեռնաշղթան գտնվում է Վեդիի վտակ Շաղափի ու Արածո գետերի միջև` ՀՀ Արարատի մարզի հարավում:

mets parakhadem
Մեծ Փարախադեմ լեռ

Լանջերն անհամաչափ են: Հյուսիսային լանջերը երկար ու մեղմաթեք են, հարավայինը` կարճ ու զառիթափ` կտրտված խոր ու սելավաբեր ձորակներով: Լանդշաֆտը ստորոտում կիսաանապատային է, բարձրադիր գոտում` լեռնատափաստանային: