ՀԱՅԵՐԵՆ լեզվով արձանագրություն` ռումինական այս եկեղեցու պատին

Սուրբ Հովհաննես Նոր վանք է , ռումինական ուղղափառ վանք Ռումինիայի Սուչավա քաղաքում : Այն կառուցվել է 1514-ից 1522 թվականներին, համարվում է մեկը այն ութ շենքերից, որոնք կազմում են Մոլդովայի ՅՈՒՆԵՍԿՕ – ի համաշխարհային ժառանգության մի մաս:

Վանքը նվիրված է Սուչավայի Սուրբ Հովհաննես Նորին: Նա մի մոլդովացի վանական էր, ով քարոզում էր թուրքական օկուպացիայի ժամանակ, իսկ այնուհետև նահատակվել է Ուկրաինայում : 

Մոլդովացի Ալեքսանդր 1- ը սրբի մասունքները բերել է Սուչավա 1402 թվականին: Բացի մոնումենտալ եկեղեցուց, վանական համալիրը ներառում է զանգակատուն, որը կառուցվել է 1589 թվականին , մատուռ, հին վանականների խցեր և շրջակա պարիսպներ։

Ուշագրավ է այն, որ այս եկեղեցու պատին պահպանվել է 1681 թ. մի արձանագրություն՝ հայերեն լեզվով: Արձանագրության մեջ գրված է հետևյալը. «Յիշատակ է սուրբ խաչս Սէրաթցի Յակոբին եւ Ասվատուրին, ՌՃԼ»: