«Հերիք եղավ, պիտի գնամ, որ թողնենք կգան կհասնեն մեր ընտանիքներին». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Հովհաննեսին, ով նույնիսկ հրամանատարի փախուստից հետո շարունակեց իր պայքարը

Հովհաննես Վիլիկի Պորտուգալյանը ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում: Վաղ տարիքից աշխատել և ընտանիքի ամբողջ հոգսը իր վրա է վերցրել։ Արհեստի ու արվեստի մարդ էր, շնորհալի, տաղանդաշատ։ Ինքնուս ստեղծագործել է, նկարել, քանդակել։

Հոկտեմբերի 5-ին Շենգավիթ զինկոմիսարիատից զինվորական զորակոչի միջոցով մի խումբ նվիրյալների հետ մեկնեց ռազմաճակատ՝ ասելով. «Հերիք եղավ, պիտի գնամ ու թուրքերին իրենց տեղը ցույց տամ, որ թողնենք կգան կհասնեն մեր ընտանիքներին»։

Կռվել է Ֆիզուլի՝ Ղարղաբազարում։ Տղաներով այնքան են մտերմացել, որ հրամանատարների փախուստից հետո իրենք մնացել են դիրքերում: Իրենց կյանքը չխնայեցին Հայրենիքի համար:

Առաջին վիրավորումը ստացել է սնարյադից, այնուհետև դեպի զորամասի հոսպիտալ տեղափոխման ժամանակ՝ դիվերսիոն հարձակումից, որն էլ ճակատագրական եղավ: Զոհվեց հոկտեմբերի 14-ին…

Երկար ժամանակ Հովհաննեսը անհետ կորած էր համարվում և միայն երկար որոնումների արդյունքում՝ մարտի 8-ին ԴՆԹ հետազոտության միջոցով նույնականացվեց։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...   
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...