Պատերազվում զոհված ՀԵՐՈՍ ԱՐԵՆԻ կիսատ թողած երազանքը այժմ իրականացնում է ՀԱՅՐԸ․ ի՞նչ էր հերոսը այդքան ցանկանում

Հոկտեմբերիի 28-ին լրացավ 44-օրյա պատերազմի հերոս, սերժանտ Արեն Մեհրաբյանի մահվան մեկ տարին։ Ապագա աստղաֆիզիկոսը կիսատ էր թողել ուսումն ԱՄՆ-ում ու վերադարձել Հայաստան՝ հայրենիքին պարտքը տալու։

Պատերազմի առաջին իսկ օրերից Արենը գտնվել է մարտի դաշտում։ Նա հասցրել է փրկել երեք վիրավոր հրամանատարների կյանք: Զոհվել է հոկտեմբերի 28-ին Մարտակերտում` անօդաչու թռչող սարքի հարվածից:

hayry mher mehrabyan

Արենը և նրա նման հերոսները պատահական ընտանիքներում չեն դաստիարակվում։ Արենի ծնողները, իրենց վիշտը պահելով սրտում, շարունակում են լուռ օգնել հայրենիքին և մեր քաջ հայորդիներին։

Մեհրաբյանների ընտանիքը ստեղծել են «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը, որը նպատակ ունի ստեղծելու մարդակենտրոն աջակցման համակարգ՝ տեխնոլոգիական անվճար կրթություն տրամադրելով պատերազմի մասնակիցներին, վիրավորներին, զոհվածների ընտանիքի անդամներին ու նրանց հետ միասին իրացնելու Հայաստանի արտադրական ներուժը։

usucum

Հերոսի հոր՝ Մհեր Մեհրաբյանի խոսքով, մեզանից յուրաքանչյուրը պետք է իր վրա վերցնի պետության գործառույթներից առնվազն մեկը, քանի որ մեր երկրում 30-ամյա անգործություն է տիրում, ինչը պետք է շտկենք հենց մենք։

mher

««Արեն Մեհրաբյան» հիմնադրամի գործունեության հիմքում ընկած է տղայիս երազանքը, այն է՝ Հայաստանում ունենալ աերոտիեզերական մեքենաշինություն, Հայաստանը դարձնել աերոտիեզերական հավակնություններով երկիր »,- պատմում է Մհեր Մեհրաբյանը։

Պարոն Մեհրաբյան ավելացնում է, որ իր մոտեցումն այս հարցին շատ պարզ է. այն, ինչը ինքն ու կինը՝ Սաթիկ Նաիրյանը, պետք է անեին իրենց տղայի համար, այժմ անում են այլ տղաների համար, որ կարողանան շատ Արեններ գտնել: Կարելի է ասել, որ իրենք որդեգրել են բոլորին։