«Ռուսաստանում բարձրագույն կրթություն էր ստացել, բայց եկել էր, որ գիտելքները ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ օգտագործի». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ՍՊԱ ԴԱՎԻԹԻ հերոսական ուղին

Դավիթ Քոչինյանը Վանաձորից էր: Նա սովորել է Ռուսաստանի «Ռադիացիոն քիմիական կենսաբանական ակադեմիայում»: Ուսումնառության ընթացքում աչքի է ընկել բացառիկ պատասխանատվությամբ, առաջադիմությամբ ու խելացիությամբ:

Ուսումնառությունից հետո Դավիթը վերադարձել է հայրենիք, ապա ծառայության անցել՝ նշանակվելով ԱՀ «Քիմիական զորամասի» դասակի հրամանատար՝ ավագ լեյտենանտ կոչումով:

Դավիթը ծառայության մեջ նույնպես լավագույն որակներ է դրսևորել՝ ավելի բարձր կոչումների արժանանալով: Դավիթը չորս տարի առաջ մասնակցել է Ապրիլյան քառօրյային:

Նա շատ կարգապահ ու խստապահանջ հրամանատար էր: Ծառայությանը զուգահեռ նաև դասախոսություններ էր կարդում սպայական կազմի համար:

Դավիթն իր լավ ծառայության համար արժանացել է պարգևների, պատվոգրերի ու շնորհակալագրերի: Արցախյան վերջին պատերազմի հենց ամենասկզբից Դավիթը դարձյալ առաջնագծում էր: Նա մարտերին մասնակցել է մինչև հոկտեմբերի քսանմեկը:

Հոկտեմբերի քսանմեկին Դավիթը Հադրութի Դրախտիկ գյուղում անմահանում է: Նա ունի գեղեցիկ ընտանիք, հրաշք դստրիկներ, որոնց հետ սիրում էր անցկացնել իր ողջ ազատ ժամանակը: