«Հայրենասիրությունն իմ արյան մեջ է, որտեղից և փոխանցվել է իմ ժառանգներին». ՀԵՐՈՍ ԶԻՆՎՈՐԻ՝ Էդգար Մարգարյանի ՄՈՐ հոզիչ գրառումը

Արսինե Սահակյանն իր էջում գրել է.

«Ի գիտություն բոլոր այն մարդկանց, ովքեր մտածում են ու ինձ հարցնում են թե էսքանից հետո ես ինչպե՞ս եմ գնալու ու ապրելու Սյունիքում։ Ասեմ. Սյունիքում Հերոս Էդգար Մարգարյանի երազանքի տունն է, որը սահմանամերձ է, և որպես լոկոմոտիվ պետք է ծառայի հայ սահմանապահ գյուղացուն։

arsine sahakyan

Ես չեմ դադարելու վերանորոգելու և իրականացնելու այն ծրագիրը, ինչը նախաձեռնել եմ յոթ ամիս առաջ,ու իհարկե կիսատ չեմ թողնելու որդուս նպատակը։

Անյպես, որ անհոգ եղեք, և եթե կարող եք օգնեք ,եթե ոչ , ուրեմն խնդրում եմ զերծ մնացեք ինձ այլ խորհուրդներ տալուց, կամ հալածելուց։ Ես լավ գիտեմ իմ անելիքը, և նոր չի , որ մի ժամով կամ մի քանի ամսով եղա հայրենասեր ու նվիրյալ։

tun

Հայրենասիրությունն իմ արյան մեջ է, որտեղից և փոխանցվել է իմ ժառանգներին։ Եվ ես պարտավոր եմ թեկուզ իմ կյանքի գնով , կանգնած լինեմ սահմանում ապրող գյուղացու և մատղաշ սերնդի կողքին»։