ՀԵՐՈՍ Գևորգ Գևորգյանը խոցել է 11 տանկ՝ Հադրութի և Մարտունու դիրքերում. կարդացե՛ք նրա ՀԵՐՈՍԱԿԱՆ պատմությունը

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Գևորգյանը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսին, ծառայել է Գյումրու հակատանկային ուսումնական զորամասում։ Վերջին անգամ ընտանիքին տեսակցել է 2020 թվականի հունվարին, երբ Գյումրուց արձակուրդ էր գնացել տուն:

Այնուհետև, հունվարի 10-ին մեկնել է Արցախ՝ Հադրութի գնդի հակատանկային մարտկոցում որպես կրտսեր սերժանտ շարունակելու ծառայությունը։ Սեպտեմբերի 25-ից Գևորգը մարտկոցի հետ գտնվել է դիրքերում և պատերազմի առաջին օրվանից մինչև հոկտեմբերի 27-ը պաշտպանել է Կարախանբեյլի գյուղի մոտ գտնվող դիրքերը:

gevorg

Հերոս Գևորգ Գևորգյանի սխրանքը պարզապես անմոռանալի է. նա 11 տանկ է խոցել պատերազմի օրերին: Հրամանատարներն ասում են, որ Գևորգը խոցելիս երբեք չէր վրիպում: Նա կարողացել է խոցել ութ տանկ Հադրութի դիրքերում և ևս երեքը՝ Մարտունիում:

Հերթական տանկը խոցելիս մերօրյա հերոսը կնքել է իր մահկանացուն՝ կռվի ամենաթեժ պահին: Գևորգը վերջին անգամ ընտանիքի հետ խոսել էր նոյեմբերի 2-ին:

Հավերժ փառք և խոնարհում մերօրյա բոլոր հերոսներին: