Հերոս Հայկազը իր զինվորների հետ փայլուն մարտավարություն մշակելով կարողացել է թշնամուն դուրս շպրտել հայկական դիտակետից

Հայ զինվորն անպարտելի է։ Սա փաստում է յուրաքանչյուր պատմություն։ Նրանք արժանի զավակն են Մեր պապերի։ Իսկ մայրերի օրհնանքն ու աղոթքը միշտ նրանց հետ է։ Յուրաքանչյուրը պատմություն է կերտում յուրովի։ Նրանք բոլորը գիտակցում են հայրենիք ունենալու կարևուրությունը։

Հայրենիքի պաշտպաններից է Նորատուս գյուղի N1 միջնակարգ դպրոցի շրջանավարտ, լեյտենանտ Հայկազ Գրիգորյանը։ Նա իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հուլիսի 28-ին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին, Վերին Շորժայի սահմանային հատվածում ծավալված ռազմական գործողություններին:

Մեր քաջարի զինվորները, լեյտենանտ Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ՝ մարտավարություն մշակելով, ճշգրիտ գործողություններով կարողացել են հակառակորդին կորուստներ պատճառել ու դուրս շպրտել հայկական դիտակետերից: Նրանք ցույց են տվել իրենց արիությունն ու խելքը միաժամանակ։ Փառք մեր բոլոր զինվորներին։