«Տղերք, դրանց հող չկա տալու». ՀԵՐՈՍ Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ ՍԵՂՄԱԾ. անհնար է չհուզվել

Чемпионы не умирают, они уходят покорять небеса. այս դաջվածքը ՀԵՐՈՍԸ բանակ մեկնելու նախորդ օրը արեց ձեքռին ու հենց այս դաջվածքով հայրը ճանաչեց իր առաջնեկ որդու՝ Ներսեսի մարմինը։ Տղան հերոսաբար զոհվել էր ավիառումբի հարվածից հոկտեմբերի 25-ին Մարտունիում՝ 20 տարեկան դառնալուց ընդամենը ժամեր պակաս։ Ներոսոյի զոհվելու լուրը ընտանքին իմացավ նրա ծնունդից ընդամենը ժամեր առաջ;

9 տարեկանում առաջին միջազգային մրցույթին մասնակցեց Վրաստանում․ հակառակորդն ադրբեջանցի էր։ Մենամարտն ավարտվեց՝ ժամանակից շուտ՝ նոկաուտով։ Ներսեսն աշխարհի բացարձակ չեմպիոն դարձավ։

Հայրը պատմում է՝ Ներսոյի հաջողություններին արտերկրից էլ էին հետևում, տարբեր երկրներ ներկայացնելու գայթակղիչ առաջարկներ էր ստանում, բայց միշտ մերժում էր։ Ասում էր՝ միայն հայկական դրոշի ներքո է հանդես գալու ու մեր եռագույնն է բարձրացնելու։ 

Ներսոն հրետանավոր էր, ծառայում էր Իվանյանում, պատերազմը սկսվելու առաջին օրվանից եղել է ամենաթեժ կետերում։ Այդ մասին ընտանիքը նրա զոհվելուց հետո է միայն իմացել։

«Երբեք սուտ չէր խոսել, պատերազմը սկսվելուց հետո սկսեց խաբել մեզ, որ չանհանգստանանք։ Ասում էր՝ «գնում եմ կոֆե խմելու», կամ «գնում եմ քնելու», բայց իրականում ամեն անգամ գնում էր կենաց-մահու կռվի»։

Մարտական ընկերները պատմել են, որ Ներսոն անգամ ադրբեջանցի դիվերսանտի է բացահայտել, ով հայի անձնագրով էր ներկայացել ու մտել հայկական զորքերի շարքերը:

«Վիրավոր տղաների է օգնել, դուրս բերել։  Տղաների խոսքով՝ զոհվելուց առաջ էլ ասել է. «տղերք, հող չկա տալու»…»։

«Մի անգամ զանգեց, թե՝ պապ, հարսանիք եմ հարամել, չհասկացա պահի տակ… Ասեցի՝ տղա ջան, պատերազմ է, ինչ հարսանիք։ Ջղայնացավ, ասեց՝ ամոթ ա, դու կռված տղա ես, ոնց չհասկացար․․․» (ի նկատի է ունեցել` թշնամու մեծ խումբ են ոչնչացրել)։

Վերջին անգամ Ներսոյի հետո խոսել են հոկտեմբերի 22-ին, սպասում էին, որ հոկտեմբերի 25-ին՝ ուղիղ կեսգիշերին, կզանգահարի, որ իր ծննդյան օրը շնորհավորեն։ Ներսոյից զանգ այդպես էլ չեկավ: Հայրը հիշում է, երբ գնացել էր՝ որդուն ճանաչելու, դեմքին չկարողացավ նայել, բայց ձեռքի մեջ ամուր մի բան էր սեղմել, բացեցին տեսան մի հուռ հող էր ամուր պահել….

Ներսոյի ծառայության ավարտին երկու ամսից մի քիչ ավելի էր մնացել, հունվարի 14-ին զորացրվելու էր, սակայն ճակատագիրը հերոսի համար այլ բան էր ծրագրեր, նա պիտի դառնար անմահ ու հավերժ իր չակատագրոց կապվեր հայրենիքի հետ: