Հովհաննես Թումանյանը տեսնելով գազօջախի վրա դրված մեծ կաթսան, իր ընկերներին կանչում է խաշ ուտելու, առանց իմանալու, որ նույնիսկ նորմալ ճաշ չկա տանը․ ահա թե ինչպե՞ս է այս ծիծաղելի դեպքը եղել

Հովհաննես Թումանյանի մասին պատմությունների մեծ մասը մեզ հասել է Թումանյանի աղջկա՝ Նվարդի միջոցով։ Նա բազմաթիվ հուշեր է պատմել իր հայրիկից, որոնց մեջ կան ինչպես շատ զավեշտալիները, այնպես էլ տխուրները։ Ձեզ ենք ներկայացնում մի ծիծաղելի դեպք Թումանյանի կյանքից՝

«Մի օր տատս եկել էր Շուլավերից: Այնտեղից գալիս սովորաբար հետը խաշ էր բերում: Հետևյալ օրը՝ առավոտյան հայրիկը գնում է խոհանոց և այնտեղ տեսնում է, որ պլիտան վառվում է, ու վրան էլ մի մեծ կաթսա ՝ դրված: Էլ չի հարցնում, թե ինչ է, ինչ չի, վճռում է, որ խաշ կլինի ու գնում է խմբագրատուն:

Մենք էլ լվացքի ենք. լվացքի օրերը սովորաբար ավելի թեթև ճաշ էինք պատրաստում: Մեկ էլ՝ ժամը չորսի մոտերքը, դռան զանգը տալիս են ու ներս են գալիս Աղայանը, Լեոնը, Շիրվանզադեն, Աղբալյանը և էլի ուրիշները: Եկան ու նայում են մայրիկի զարմացած դեմքին, մայրիկն էլ՝ նրանց. մայրիկը հարցնում է՝

— ինչ է պատահել, որ էդպես խմբով եկել եք,

Աղայանը թե՝
-ո՞նց թե, եկել ենք խաշ ուտելու

Բա՝ ի՞նչ խաշ, թե՝ Հովհաննեսը մեզ խաշի է հրավիրել, ինքն էլ էս ա՝ գալիս է:

-Ի՞նչ խաշ, ի՞նչ բան,- զարմանում է մայրիկը,- մենք էսօր լվացքի ենք, իսկի կարգին ճաշ էլ չունենք»: