«Ի՞նչ կերգեիր: էդ քո խելքի բանը չէ». գիտե՞ք՝ որ ՀԱՅ գրողին նման պատասխան տվեց գյուղացին, ով երգում էր հենց այդ գրողի գրած երգը

Այս պատմությունը Ավետիք Իսահակյանի կյանքից է վերցված:

Ձեզ ենք ներկայացնում այն:

Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ` զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր .«Մաճկալ ես, բեզարած ես…»: Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին,հետո Վարպետը հարցրերց.

-Ի՞նչ կերգեիր:

-էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:

-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը:

Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին.

-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը: