Ինչպես հայազգի մեծահարուստ ՄԱՆԹԱՇևԸ աջակցեց ԿՈՄԻՏԱՍԻՆ և ՇԱՀՈՒՄՅԱՆԻՆ

Մանթաշևը Թիֆլիսում գործող «Կովկասի հայկական բարեգործական միություն» կազմակերպության կարևոր անդամ էր։ Ըստ նրա սահմանած ավանդույթի` ամեն տարի մարտին միության անդամները դուրս էին գալիս Թիֆլիսի Ռուսթավելու պողոտայից մինչև Մեյդանի հրապարակ և բարեգործական նպատակներով դրամահավաքություն կազմակերպում։

Միջոցների հավաքումն Ալեքսանդր Մանթաշևն էր կազմակերպում և հայերին կոչ էր անում 5 ռուբլի նվիրաբերել։ Իսկ նա Եվրոպայի հարուստ մարդկանցից մեկն էր, որին ոչ ոք մերժել չէր կարող։

Ալեքսանդր Մանթաշևը կարևոր ազդեցություն է ունեցել մի շարք հայերի ճակատագրերի վրա։ Ոմանք հետագայում դարձել են հայտնի մշակութային և արվեստի գործիչներ։ Նրանց թվում է նաև հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը, որի ոչ միայն ուսման համար վճարել էր  հենց Մանթաշևը, ինչպես նաև նրա համար հատուկ դաշնամուր էր բերել Եվրոպայից։

Մանթաշևը օգնում էր բոլոր նրանց, ում մոտ տաղանդ և ձգտում էր նկատում կրթության նկատմամբ։ Հենց այս պատճառով ջերմացան Մանթաշևի և հեղափոխական ու քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանի հարաբերություններն, ով կառավարիչ էր աշխատում նրա մոտ։

Մանթաշևը նաև ֆինանսավորել է Շահումյանի ուսումը Եվրոպայում սակայն նրանց մեջ հետո այլ խնդիր եղավ։ Մանթաշևի դուստրն ու Շահումյանը պետք է ամուսնանային, սակայն այդ ամուսնությունը չկայացավ, ինչից հետո էլ խաթարվեցին լավ հարաբերությունները Շահումյանի ու Մանթաշևի միջև: