Լսե՞լ եք Դժվարադեմի լեգենդը․ ահա թե ի՞նչ են անում հայ մանուկները թշնամու ձեռքից ազատվելու համար

Հայաստանի սարերի, ձորերի, լճերի ու գետերի մասին բազմաթիվ լեգենդներ ու պատմություններ կան։ Դրանցից մեկը Դժվարադեմի լեգենդն է։ Դժվարադեմը քարաժայռ է Հրազդան գետի հովտում։ Ահա թե ինչի՞ մասին է այն՝

Պատմում են, թե Սուլթան Մուրադի արշավանքի ժամանակ, նրա զինվորները բռնում են երկու հայ մանուկների և ձեռները կապած բերում են Արզնի գյուղը՝ Սուլթանի մոտ։ Երբ հասնում են Դժվարադեմ կոչված քարաժայռերի կատարին, մանուկները խնդրում են, որ մի փոքր ժամանակ իրենց ձեռները ազատ արձակեն։ Զինվորները խղճահարվելով կատարում են նրանց խնդրանքը։ Հարմար առիթ որսալով, մանուկները իրենց ցած են նետում ժայռերից և ինքնասպան լինում՝ թշնամու ձեռքից ազատվելու համար։ Ձորի մեջ թաքնված քրիստոնյանները վերցնելով նրանց մարմինները, տանում և թաղում են Արզնի գյուղում։