ԱՄՆ-ի ամենագեղեցիկ փաստաբանը ՀԱՅՈՒՀԻ է․ ինչպե՞ս նա հիմնեց սեփական ընկերությունը և հասավ իր երազանքին

Կալիֆոռնիայի Իրավաբանների ասոցիացիայից «սուպեր-փաստաբանի» կոչում ստացած Քրիստինա Մալյանն իր փաստաբանական ընկերությունն է ստեղծել՝ մուտք գործելով բիզնեսի և օրենքի աշխարհ։ Հայկական ծագումով ամերիկուհին 2018թ-ին իր սեփական «Malyan Law» փաստաբանական ընկերությունն է ստեղծել։ Նրա ընկերությունը գտնվում է Գլենդելում։

«Սեփական ընկերություն ստեղծելու համար երկար եմ պատրաստվել՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես։ Ես մեր ընտանիքի ավագ երեխան էի։ Ընտանիքը Նահանգներ էր տեղափոխվել իր ամերիկյան երազանքն իրագործելու համար»,- պատմել է Մալյանը։

Իրավանաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո Մալյանն ուրիշների մոտ աշխատելու փոխարեն որոշել է սեփական ընկերությունը ստեղծել։ Ակնհայտ է, որ իրավական դաշտում տղամարդիկ են գերակշռում։ Նա արդեն հասցրել է արժանանալ Instagram-ի օգտատերերի՝ «Գլենդելի ամենագեղեցիկ փաստաբանի» տիտղոսին։

Քրիստինան ոչ միայն գեղեցիկ, այլև սրամիտ կին է։ Մալյանը հպարտանում է իր հայկական արմատներով։ Նա խոստովանել է, որ իր համար կարևոր է եղել հասնել «ամերիկյան երազանքին»՝ ներսում հավասարաչափ պահպանելով ամերիկյան և հայկական մշակույթները։