«Տղերք, քանի հոգով գնում ենք, էդքանով էլ պիտի հետ գանք». ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ Մարտին Միսակյանի հուզիչ գրառումը

Մարտին Միսակյան գրել է.

«Սեպտեմբեր 27.2020 սկսվել էր Պատերազմը: Առավոտ էր. Զառան աշխատանքի էր, ես էլ տանը: Տան դուռը զանգեցին Ժամը 10-ի կողմերը: Համատիրությունից էր՝ դժկամությամբ մեկնեցին ծանուցումը. — Ներկայանալ Արաբկիր զինկոմիսարիատ՝ Րաֆֆու դպրոց: Քանի որ նախորդ գիշեր Րաֆֆու դպրпցի մոտ մեր Մարտունին պատերազմ ճանապարհելու գործով էի եղել, արդեն գիտեի, пր ուշ կներկայանամ:

Հետևում էի լուրերին, հետո կամաց-կամաց սկսեցի պարագաներ հավաքել գնալու համար: Ներս մտավ Զառան, աչքերով իրար հասկացանք. — Գնու՞մ ես, հարցրեց: — Գլխով արեցի: Լուռ էինք, կարդում էինք նորություններ: Մարիս եկшվ դպրոցից, հետը խпսեցի. ծանր խոսակցություն էր: Գրկեցի բոլորին և դուրս եկա: Արդեն ժամը հինգի կողմերն էր: Իջա բակ բարևեցի հավաքվածներին, կողքի շենք բարձրացա, մամային գրկեցի և գնացի:

martin

Հասա Րաֆֆու դպրոց, ներկայացա` զինգրքույկս շուտվանից այնտեղ էր, չգտան)))), ժամանակավոր գրեցին և քանի որ պատրաստ էի, ասեցին ավտոբուսը մուտքի մոտ սպասում է: Ոչ ոքին չգիտեի ավտոբուսում՝ ծանոթացանք, խոսեցինք, քնեցինք` այսինքն խռացրեցինք (դա առանձին թեմա է):

Գիշերով հասանք Սիսիան: Առավոտյան շարեցին ըստ վաշտի ու դասակների: Մ. Միսակյան 4ՀԳ 11ՀՎ ԿԱԴ (կրակի աջակցման դասակ) հրամանատար. Այնուհետև անուն ազգանուն և հավաքվեց իմ հրաշալի 13 հոգին (հրաշալիի պահը հետո հասկացա, դեռ ոչ ոքին չգիտեի):

Նստեցինք և շարժվեցինք: Գիշերով հասանք Խոջալու: Գրեթե չքնեցինք, խառը մտքեր, խառը օրեր, զենք զինամթերք: Մարտունը ևս եկավ, սակայն հրետանու հրամանանատար էր: Մի երկու օրից, երբ քիչ, թե շատ արդեն գիտեինք` ով ով է և ինչ պետք է տեղափոխեինք մարտական հերթապահության:

Դասակով նստեցինք ավտոբուս, ինչ ունեինք-չունեինք վերցրեցինք և դեպի Մարտունի, միայն ուղղությունը գիտեի՝ ոչ տեղանք ոչ դիրք ոչ մի բան: Ասեցի. — Տղերք, քանի հոգով գնում ենք, էդքանով էլ պիտի հետ գանք: Չնայած անորոշությանը` բոլորը համաձայն էին: Անցան օրեր: Մի օր էլ հերթապահության ընթացքում խոսք գնաց տնից տեղից, որ հետ գնանք ինչ ենք անելու, ինչպես ենք անելու, ամենապայծառ կետը դրանից խոսելն էր այդ օրերին:

botas

Որոշվեց, որ — Հետ ենք գնում, իջնում ենք Րաֆֆու դպրոց (բոլորս արաբկիր-կենտրոնից ենք) ցեխոտ-կեղտոտ Երիցյան սուպերմարկետ ենք իջնում, վերցնում ենք բոլորիս համար 0.33 կիլիկիա գարեջուր (0.33 լավն է՜՜՜՜) խմում ենք ու նոր գնում տուն: Այսօր այդ օրն է, ուղիղ 1 տարի առաջ, այս օրը, պատերազմի սկսվելուց հիսունմեկ օր հետո, հենց այս ժամերին արդեն տանն էինք՝ տասներեք հոգով ողջ և առողջ ու գարեջուր խմած:

Խաղաղություն բոլորիս, խшղաղութուն ՀՀ-ի Հանրապետությանը, խաղաղություն սահմանին կանգնած մեր զինվորներին, հավերժ փառք ընկածներին և համբերություն ողջերին….

Նկարի մեջ հիսունմեկ օր պատերազմ տեսած բոթասներս են))) Հ.Գ. մենք գնանք գարեջուր խմենք, դուք էլ տեսեք թե ինչ եք անում))»: