«Տանեցիները ասում էին` 3 երեխա ունես իրանց տեր կանգնի, բա որ մի բան լինի, բայց չլսեց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Կարենին

Կարեն Սպարտակի Մակարյանը ծնվել է 1986 թվականի հուլիսի 6-ին Աշտարակ քաղաքում: Բնակվում էր Սասունիկ համայնքում:

Հայոց բանակ զորակոչվել է 2004 թվականին: Ծառայել է Մատաղիսում:

Կարենը ամուսնացած էր, ունի 3 երեխա՝ 2 տղա 1 աղջիկ: Մի քանի տարի աշխատել է նաև ՌԴ-ում, այնտեղ է եղել, երբ իր երկու երեխաները ծնվել են, 3-րդի ժամանակ եղել է ընտանիքի կողքին: Պատերազմի լուրը լսելուն պես կամավորագրվել է Էջմիածնի ջոկատի հետ և մեկնել ռազմաճակատ, տանեցիներին չէր ասել: Տանեցիները դեմ էին որ Կարենը գնա, ասում էին «3 երեխա ունես իրանց տեր կանգնի, բա որ մի բան լինի»:

Կարենը մեկնել է ռազմաճակատ պաշտպանելու նախ Սյունիքի սահմանները, այնուհետև մեկնել է Արցախ, կռվել Իշխանաձորում: Հենց այստեղ էլ հոկտեմբերի 21-ին զոհվեց մարտական ընկերոջ կյանքը փրկելիս:

Պարգևատրվել է «Արիության» մեդալով և պատվոգրով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...  
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...