«Ո՞նց կարող էր թուրքը փառքի արժանանալ իր գործած մեղքերից հետո». թուրք մտավորականի նամակը ԿՈՄԻՏԱՍԻՆ դարձել է ՌՈՒՄԲ թշնամու համար

Չնայած Թուրքիայի շարունակական ժխտողական քաղաքանությունը թուրք մտավորականներն այլ կարծիքի են իրենց նախնիների ոճիրն ընդունելու հարցում:

Օրինակ հիշատակենք Թուրքիայում հետապնդվող Սաիդ Չեթինօղլուի մասին, որի գրչին են պատկանում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև այդ տարիներին հայերի ունեցվածքի թալանին և յուրացմանը նվիրված բազմաթիվ գրքեր և հոդվածներ։

«Չեթինօղլուն մեր «Պատասխան` 100 տարի անց» նախագծի շրջանակում հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասին հասցեագրված նամակ էր գրել, որը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում ու դրա սահմաններից դուրս:

Նա նշեց, որ նամակն ամբողջությամբ պետք է հրապարակվեր Հայոց ցեղասպանության 105-ամյակին ընդառաջ, սակայն խոչընդոտ հանդիսացավ քաղաքական խաղերն ու համավարակը: Չեթինօղլուն նամակում դիմում է մեծն կոմպոզիտորին, ընդգծելով, որ ամեն անգամ Կոմիտասին պատկերացնելով, աչքերն արցունքով են լցվում։

«1915 թվականին ողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ Ցեղասպանությունը ոչնչացրեց Կոմիտասի ժողովրդին, իսկ քաղաքակիրթ աշխարհն իր ձայնը չհնչեցրեց մի ամբողջ ազգի բնաջնջման դեմ։ Այդ հանցագործությունն իր Նյուրնբերգը չունեցավ, այլ նույնիսկ հակառակը` մեղավորները տարբեր պարգևների արժանացան», – գրում է հեղինակը։

Չեթինօղլուն իր նամակում նշում է, որ այն ժամանակ աշխարհը մոռացության տվեց 1915 թվականի Ցեղասպանությունը և ամեն կերպ ջանում էր համոզել հայ ժողովրդին, որ որևէ բան տեղի չի ունեցել և պետք է առաջ շարժվել` չհիշելով կատարվածի մասին։

«Շատերն այսօր էլ շարունակում են մերժել և համոզել», – գրում է Սաիդը։

Նա ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության տարիներին մյուս փրկվածներից Կոմիտասն առանձնանում էր նրանով, որ ոմանք դեռ ընտանիքներ ունեին, իսկ նրա ընտանիքը ողջ հայ ժողովուրդն էր, որը հետևողականորեն ոչնչացվում էր` առանց վերածննդի հույսի։