ԹՈՒՐՔԵՐԸ փորձում են ուրարտական մշակույթը «կտրել» հայկականից. Հերթական կեղծիքը, որով հանդես է եկել թուրք պրոֆեսորը

Գիտենք, որ ամեն լեզու ունի բառերի որոշակի քանակ, սովորաբար դրանք մի քանի հարյուր հազարից են բաղկացած: Օրինակ, հայերենն ունի մոտ 350 հազար բառ, ռուսերենը՝ մոտ 150 հազար բառ, և այլն: Մի բան, սակայն, որ ոչ ոք չգիտեր, այն էր, որ ուրարտերենն ունի 30.000 բառ, համենայն դեպս այդպես է պնդում թուրք մի պրոֆեսոր: Իսկ այժմ այն մասին, թե ինչու ուրարտերենից չեն կարող մեզ հասած լինել 30.000 բառ:

Գիտենք, որ թե Արևելյան Հայաստանի, թե Արևմտյան Հայաստանի տարածքներում մեզ հասած ուրարտական արձանգրություններից գիտնականները կարողացել են վերծանել ոչ ավել, քան 200 բառ: Եթե արձանագրությունների վրայի 200 բառից ավել չունենք ուրարտական լեզվի որևէ այլ տեսքտ, ապա ինչպե՞ս կարող էր թուրք պրոֆեսորը գտած և վերծանած լինել 30.000 ուրարտական բառ:

Ի դեպ, հայտնաբերված ու վերծանված գրեթե բոլոր 200 բառերը կարելի գտնել արտացոլված հայերեն լեզվում: