Գիտե՞ք՝ ում աղջկա վրա էր կրակել տաքարյուն Եղիշե Չարենցը. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, որ քչերին է հայտնի

Հայտնի է, որ Եղիշե Չարենցը տաքարյուն բնավորություն ուներ, որի պատ­ճառով հաճախ ընկնում էր անախորժությունների մեջ։ Այդպիսի մի միջադեպ է պատահում 1926 թվականի սեպտեմբերի 5-ին Երևանի ներկայիս Աբովյան փողոցում, երբ բանաստեղծը կրակում-վիրավորում է իրավաբան Սերգեյ Այվազյանի աղջկան, հետագայում հայտնի կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քրոջը՝ Մարիաննային:

Դեպքից հետո Եղիշե Չարենցը ձերբակալվում է՝ դատա­պարտվելով նախ՝ 8, ապա 3 տարվա ազատա­զրկման: Սակայն բանտում անցկացնում է մոտ 6 ամիս։ Բանտային կյանքին բանաստեղծն անդրադառնում է   իր «Երևանի ուղղիչ տնից» ստեղծագործության մեջ, որը բացվում է հետևյալ տողերով.

      Իրերի դժբախտ բերումով ես առիթ ունեցա մոտ վեց ամսվա ընթացքում բավականին ծանոթանալու Երևանի Ուղղիչ Տան կյանքին, և այժմ ես ուզում եմ նկարագրել այդ հետաքրքիր վայրը, որը թեկուզ կա, գոյություն ունի և ապրում է մեր աչքի առաջ իր յուրօրինակ կյանքով, սակայն — ես համոգված կարող եմ այս ասել — ոչ միայն լայն մասսաները, այլև հասարակական կյանքով ապրող մահկանացուների գերազանց տոկոսը ոչ մի հասկացողություն չունի այդ աշխարհի մասին: