«Խնդրում եմ` ինձ թաղելիս բերանքսիվայր դնել հողը, որ այս կառավարության երեսը չտեսնեմ»․ գիտեք, թե ինչու՞ Լեռ Կամսարը մահանալուց առաջ ասաց այս խոսքերը

Մեծ Գրողը ծնվելով Վանում, տեղափոխվում է Երևան։ Սկսել է թղթակցել կովկասյան բոլոր թերթերին։ Բայց արդեն 1935-1955 թվականներին բռնադատվել է՝ բանտարկվելով սկզբում երևանյան բանտում, այնուհետև աքսորվել Վորկուտա և Բասարգեչար։ 1955 թբականի վերադառնում է Երևան ու ստանում համաներում։ Բայց 10 տարի անց մահանում է։


Հենց 1965 թվականի նույեմբերի 22-ին իր անկողնում պառկած սպասում էր «Հայաստան» հրատարակչության խմբագիր Խաչիկ Պողոսյանին, ով պետք է բերեր երկար ու ձիգ տարիներ սպասած «Մարդը տանու շորերով» գրքի ազդօրինակը: Բայց խմբագիրը գալիս ու ասում, որ գրքի վրա կալանք է դրված։ Լսելով լուրը գրողը այլևս չի կարողանում ընդունել այս դաժան կյանքը և մահանում է։

Լեռ Կամսարը ամբողջ կյանքի ընթացքում չի վախեցել իր կարծիքը հայտնել և հաճախ հենց դրա համար էլ պատժվել է։ Ինչպես եղավ նաև «Մարդը տանու շորերով» գրքի տպագրման ժամանակ։

Մահանալուց առաջ նա հասցրել է միայն ասել. «Խնդրում եմ` ինձ թաղելիս բերանքսիվայր դնել հողը, որ այս կառավարության երեսը չտեսնեմ: Մի՜ երկմտեք, երբևէ ռեժիմը փոխվելիս, անգամ եթե ամբողջովին փտած էլ լինեմ, դարձյալ շուռ պիտի գամ մեջքիս վրա»: