ՆՐԱՆ ասում էին ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱ. ո՞վ էր այն ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆ, ով իր այրվող ինքնաթիռը գցեց գերմանացիների վրա ու հաղթանակ բերեց ԽՍՀՄ-ին

Մարտիրոս Նագուլյանի ծննդյան վայրն ու ամսաթիվը տարբեր աղբյուրներում տարբեր է նշվում, բայց ստույգ հայտնի է, որ ծնվել է 1920 թվականի առաջին ամիսներին Սոչիի մոտակայքի ավաններից մեկում։ Ինքնաթիռները վաղուց էին ձգում Մարտիրոսին։ Սկզբում մանկական հետաքրքրություն էր, իսկ հետո որոշեց ընդլայնել գիտելիքները, 1941 թվականին ընդունվեց Կրասնոդարի օդաչուների ռազմական ավիացիոն դպրոց, իսկ մեկ ամիս անց սկսվեց պատերազմը։

Մարտիրոսը գրեթե երեք տարի խնդրում էր իրեն ռազմաճակատ ուղարկել, համառորեն ուզում էր գնալ Ստալինգրադ, որտեղ իր հասած տեղեկություններով հարազատ եղբայրն էր կռվում։ Ճակատ չէին ուղարկում, պահեստային զորամասերում ու թիկունքում էր թռչում, բայց ամբողջ սրտով սպասում էր մարտական առաջին թռիչքին։ 1944 թվականի հունիսին Մարտիրոս Նագուլյանը դարձավ Մերձբալթյան ճակատի կազմում գրոհիչ ավիացիոն դիվիզիայի օդաչու:

Մարտական առաջին թռիչքը, որին այդքան երկար էր սպասել, կատարեց պատերազմի մեկնարկից երեք տարի անց՝ 1944 թվականի հունիսի 22-ին՝ հարված հասցնելով հակառակորդին։ Հանձնարարություններից մեկի իրականացման համար, երբ նա թռիչքի ժամանակ վերացրեց թշնամու մեկուկես տասնյակ մեքենաներն ու մի քանի դասակ, Նագուլյանին պարգևատրեցին Կարմիր Խաչի շքանշանով։

Հաղթանակին քիչ էր մնացել, բայց գերմանացիները խոցում են Նագուլյանի ինքնաթիը, շարժիչի մեջ արկ են գցում։ Ինքնաթիռի բենզինի բակն ու ռազմամթերքը պետք է րոպե անց պայթեին, որովհետև ինքնաթիռն արդեն հրդեհվել էր։

Հետո արդեն ականատեսներն են պատմում․ Նագուլյանը ինքնաթիռն այնպես ուղղորդեց, որ հասցնի ֆաշիստական հրետամարտկոցի մեջ պայթել։ Այդպես էլ եղավ։ Վայրկյանների ճշգրտությամբ։ Պայթելն ու գետնին դիպչելը նույն պահին եղան։

Լեյտենանտ Մարտիրոս Նագուլյանին Խորհրդային Միության Հերոսի կոչումն արդեն հետմահու տվեցին։ Հաղթանակին նույնիսկ մեկ ամիս էլ չէր մնացել։