«Ընդամենը 9 ամսվա ծառայող էր, բայց հասցրել է մասնակցել երկու պատերազմների». կարդացե՛ք թշնամու տանկեր ոչնչացրած ՀԵՐՈՍ Կարենի պատմությունը

Կարեն Արբենի Գրիգորյանը ծնվել է 2001 թվականին Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում։ Գերազանց առաջադիմությամբ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, հետո ընդունվել ԵՊՃՀ։ Նպատակ ուներ դառնալ ծրագրավորող։

Նա ընդամենը 19 տարեկան էր, բայց մտածում էր կյանք ապրած հասուն գիտակից մարդու պես։ Հայոց բանակ զորակոչվել է 2020 թվականի հունվարի 19-ին՝ կիսատ թողնելով ուսումը։ Սկզբում ծառայել է Լուսակերտի ուսումնական գումարտակում՝ արժանանալով Սերժանտի կոչման և ճանաչվելով լավագույն հրետանավոր, այնուհետև ծառայությունը շարունակել է Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում։

Կարենը եղել է ջոկի հրամանատար, հաշվարկի հրամանատար։ Մեծ ոգևորությամբ էր կատարում իր առջև դրված բոլոր պարտականությունները։

Մասնակցել է հուլիսի 12-ին սկսած Տավուշյան մարտերին, և փայլուն կերպով կատարել է իր առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները՝ արժանացել է «Արիության մեդալի» և նախարարության կողմից պատվոգրի։

Երբեք չի դժգոհել զինվորական կյանքից, ծնողներին նույնիսկ չի էլ ասել, որ մասնակցել է Տավուշյան մարտերին, որպեսզի ծնողները չանհագստանան։ Սակայն չհասցնելով իրենց հաջողությունները տոնել Տավուշում՝ լուր ստացան Արցախյան լայնամաշտաբ մարտերի մասին։

Կարենն իր մարտական ընկերների և հրամանատարների հետ տեղափոխվեց Արցախ ու ներգրավեց մարտական գործողությունների մեջ: Պատերազմի օրերին պարբերաբար զանգահարում, խոսում էր ծնողների հետ, բարձր տրամադրությամբ փորձում էր հանգստացնել մայրիկին, ասում էր՝ ամեն ինչ լավ կլինի, հաղթանակը մերնա լինելու։

Լինելով ընդամենը 9 ամսվա ծառայող՝ հասցրել է մասնակցել երկու պատերազմի՝ Տավուշյան մարտերին և Արցախյան պատերազմին։ Կռվել է Լաչինում, Հադրութում։ Ոչնչացրել է թշնամու մեծ քանակի կենդանի ուժ և զրահատեխնիկա։

Մարտերի ժամանակ Կարենը ցուցաբերել է խիզախություն և հնարամտություն, իր ճիշտ հաշվարկների շնորհիվ ոչնչացրել է 4 տանկ և կասեցրել է թշնամու գրոհը։ Վերջին անգամ ծնողների հետ խոսել է հոկտեմբերի 27-ին ուրախ և բարձր տրամադրությամբ, իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28-ը, զոհվել՝ Հայրենիքը իր կյանքիրց թանկ գնահատելով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...    
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...