«Հիմա պիտի խաղաղություն հաստատենք ու ծաղկեցնենք ՄԵՐ ԵՐԿԻՐԸ». ո՞վ է այն ՀԱՅԸ, ով դարձել է ԱՄՆ 8 նախագահների ԱՋ ՁԵՌՔԸ

Արեւմտյան Հայաստանում իր ընտանիքի հետ տեղի ունեցած փորձությունների պատճառով նա անցավ դիվանագիտական ծառայության այն տարիքում, երբ իր տարեկիցների մեծ մասը դեռ փորձում էր հասկանալ՝ ով է եւ ինչ մասնագիտական ուղի  է ուզում անցնել. «Ես դեռեւս Նյու Յորքի միջնակարգ դպրոցներից մեկում էի սովորում, երբ ցեղասպանության մասին պատմություններ էի լսում իմ ծնողներից։

Սկսեցի մտածել. ինչո՞ւ փրկվեցի, ինչո՞ւ եմ ես այստեղ, երբ այդքան մեծ թվով ուրիշներ մահացան։

Ես զգում էի, որ պետք է ինչ-որ կերպ պատվեմ այն մարդկանց, ովքեր ինձ պես հաջող բախտ չունեցան, ինչպես նաև վարձահատույց լինեմ Միացյալ Նահանգներին որը քաղաքական ապաստան տրամադրեց իմ ծնողներին։ 

Ջերեջյանը ծառայել է ԱՄՆ ութ նախագահների վարչակազմերում, այդ թվում՝ որպես դեսպան Իսրայելում: Հալեպում էր՝ Սիրիայի հյուսիսում, որ իր հայրը՝ Պետրոսը, մազապուրծ եղավ մահից: Օսմանյան թուրքերը նրա ծնողներին էլ սպանեցին, ու Պետրոսը միայնակ ստիպված էր այլ հայերի հետ միասին իրենց հայրենի Հաճըն գյուղից (ներկայումս՝ Սաիմբեյլի, Թուրքիայի հարավում) քայլել դեպի Դեր-Զոր՝ Սիրիայի անապատ:  

Ջերեջյանի ծնողները դասական ներգաղթյալներ էին, ովքեր ջանք չէին խնայում իրենց զավակներին ավելի բարեկեցիկ կյանք պարգեւելու համար. «Իմ ծնողները ցանկանում էին ինձ եւ եղբորս տալ այն հնարավորությունները, որոնք անձամբ երբեւէ չէին ունեցել: Նրանք օգնեցին ինձ ստանալ լավագույն կրթությունը, որն իրենց կարող էին թույլ տալ, եւ ինձ խրախուսում էին, որպեսզի ինչ-որ բան ինձնից ներկայացնեմ, որ հաջողության հասնեմ»:

Հաջողության նա, անշուշտ, հասավ: Ռայսի նրա աշխատասենյակի պատերին փակցված են լուսանկարներ աշխարհի ցանկացած առաջնորդի հետ, ում կարելի է նշել՝  Ջորջ Հ. Վ. Բուշից (Ջորջ Բուշ ավագից) մինչեւ Նելսոն Մանդելա: 

«Եթե որեւէ մեկն այն հայ տղային, որը ցեղասպանության հետեւանքով նոր էր կորցրել իր ծնողներին, այն ժամանակ ասեր, որ մի օր իր որդին վերադառնալու է Դամասկոս՝ որպես ԱՄՆ դեսպան, նա կասեր՝ «Դուք խելագարվել եք»: Բայց դա տեղի ունեցավ։

Ջերեջյանը ներգրավված աշխարհի ամենաբարդ հակամարտության կարգավորման գործում, ու հիմա նաև մեծ ջանքեր ու քայլեր է ձեռնարկում Հայաստանին այս բարդ վիճակում օգնելու համար: Նա վստահ է, որ այսօր հայի առաջնային նպատակը պիտի լինի խաղաղության հաստատումն ու ժողովրդի միասնականությունը: