«Ասացի՝ չե՞ս կարա գաս, ասեց՝ կարողա՞ գիտես բիլետիս մեջ պիտի դավաճան գրեն, ընկերոջն էլ ասել էր՝ թող սովորեն առանց ինձ ապրել». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արտյոմին

Արտյոմ Սարգսի Քոլանջյանը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում: Սովորել է տեղի 142 ավագ դպրոցը, որից հետո ընդունվել է Մ. Խորենացու անվան համալսարան՝ Իրավաբանական բաժին:

Հայոց բանակ զորակոչվեց 2011 թվականին՝ կիսատ թողնելով ուսումը: թողնելով ամիս ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել Արցախի Հանրապետության Թալիշի զորամաս:

2013 թվականին ավարտեց ծառայությունը գերազանց, բազմաթիվ շնորհակալական նամակներով, Ջ.Հարությունյանի կողմից տրված պատվոգրով` որպես ավագ սերժանտ, դասակի հրամանատար, հրետանու հաշվառկող:

Մասնակցել է նաև Ապրիլյանին: 2016 թվականին հարազատներից գաղտնի կամավորագրվել է ու մեկնել պատերազմ, 25 օր մնալուց հետո, երբ ամեն ինչ հանդարտվել էր, վերադարձել է, սակայն համարում էր, որ գործը ավարտին չի հասցրել:

Նույն տարում աշխատանքի ընդունվեց Հանրային Հեռուստաընկերությունում, այժմ Արտյոմը Հ1֊ ում ունի իր անունով թանգարանային անկյունը:

Տյոմը DJ էր, իր առօրյան, կյանքը, ապրելը իր ստեղծագործությունների երաժշտության մեջ էր, սիրում էր, ապրում էր երաժշտությունով, ուրիշ աշխարհ էր: Ամեն ինչում ինքնուս էր, ամեն ինչով հետաքրքրվում էր:

44-օրյային նույնպես շտապեց մասնակցել: Սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրը լսելուց հետո, հանեց խորքում պահված 2013 թվականի ծառայության բատինկեքը ու վաքսեց, ապրիլյանից ստացած զինվորական հագուստը հագավ, գնաց պատերազմի դաշտ:

Սեպտեմբերի 29-ին գիշերով փորձեց գնալ, չստացվեց, շատ էր ուրախացել, երբ հոկտեմբերի 3-ին զանգեցին զինկոմից: Ժամը 01:30-ից մինչև երեկոյան 20:00 ոչ մի ցուցակում չկար անունը, մինչև գնաց գրիչով գրել տվեց, որ կարդան նստի ավտոբուս:

Մոր հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 18-ին, ասել՝ սաղ ցենտրա, սաղ տոշնիա, հաղթելու ենք դուխով, իսկ ի պատասխան մոր խնդրանքին՝ բալես չես կարա հետ գաս, ջղայնացավ, ասաց՝ վատես այ կնիկ, կարողա բիլետիս մեջ դավաճան գրեն:

Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 22-ին, ընկերոջ հետ է խոսել: Հենց այդ օրն էլ զոհվել է:

Զոհվել է Հադրութում մարտական գործողություններ կատարելիս: Հոկտեմբերի 23-ին Արտյոմին բերել են Երևան: Այդ ժամանակ Արտյոմի ազգանունը սխալ էր գրված, Արտյոմի զոհվելուց 93 օր հետո նոր Արտյոմի անունը զոհվածների ցուցակում գրել էին, հարազատները և ընկերները 6 օր Արտյոմին են փնտրել:

Արտյոմի մայրիկը հոկտեմբերի 28-ին են իմացել, որ Արտյոմը Հադրութում է եղել: Ընկերը հեռախոս էր տվել, ասել՝ զանգի տնեցիքի հետ խոսա, ասել էր չէ՝ թող սովորեն առանց ինձ ապրեն:

Արտյոմ Քոլանջյանը հուղարկավորված է Եռաբլուր պանթեոնում: Պարգևատրվել է «Մարտական Ծառայության» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...   
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...