«էլ տեղ չմնաց, որ ՀԱՅ չլինի». ո՞վ է այն ՀԱՅՈՒՀԻՆ, ով դարձավ ՀՈԼԻՎՈՒԴԻ ու ողջ աշխարհի ՄՈՒՍԱՆ

«Ուրախ եմ եւ հպարտ կը զգամ, որ որպէս Հայ կրկին ցեղիս զաւակներուն հետ կը գտնուիմ ու կը մասնակցիմ անոնց զգացումներուն»

  • Իզաբել Մանգասարյան

19-20-րդ դարերում հայ կանայք ոչ միայն ակտիվորեն իրենց ակտիվ ներդրումն ու մասնակցությունն ունեին համաշխարհային գրականության աշխարհում, այլև մշակությաին շատ այլ ոլորտներում:

Այդպիսի մի անուն է Ֆլորա Զաբել Հիչքոքը՝ կինոարվեստի պատմության մեջ: Վերջինս ամերիկյան կինոյի առաջին աստեղրից էր, համր կինոյի առաջին դերակատարներից, որի մասնակցությամբ առաջին («Ահա՛ ձեր գլխարկը») կինոնկարն էկրան է բարձրացել դեռևս 1913 թվականին:

Իզաբել Մանգասարյանը ծնվել է 1880 թվականի ապրիլի 1-ին, Մարզվանում, մեկ տարեկան հասակում, ծնողների հետ, տեղափոխվել է ԱՄՆ՝ Ֆիլադելֆիա, ապա՝ Նյու Յորք:

Ֆլորա Զաբելը նկարահանվել է վեց ֆիլմում, որոնք մեծ մասամբ չեն պահպանվել: Դերասանուհու ֆիլմացանկի երկրորդ կինոնկարն է «Վայրի վագրը», որին հաջորդել են դերերը Ջորջ Վ. Թերուիլինգերի «Օղակապոչ ռնգեղջյուրը»,  Ռոսքո Արբաքլի «Գյուղական սկանդալ», Ջեյմս Դարքինի «Կարմիր այրին» և Չարլզ Ջիբլինի «Կատարյալ 36» կինոնկարները:

Այդ տարիներին Ֆլորա Զաբելի լուսանկարները հաճախ էին իրենց տեղը գտնում հոլիվուդյան առաջին կինոպարբերականներում… և ծխախոտի տուփերին. այո՛, այո, հենց նրա պատկերն էր զարդարում «Ֆաթիմա» ծխախոտի տուփը:

Ֆլորա Զաբել բեմական անվամբ առաջին անգամ հանդես է եկել 1890-ականների երկրորդ կեսից, երբ սկսել է ներկայանալ «Քեսըլ սքուեր» օպերային խմբում: 1903 թվականից հանդես է եկել թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան Ռայմոնդ Հիչքոքի թատերախմբում, որի հետ ամուսնացել է 1905 թվականին. ամուսինները համատեղ ապրել են մոտ քառորդ դար: 1929 թվականին Ռայմոնդը մահացել է, իսկ Իզաբելն ապրել է մինչեւ 88 տարեկանը…