Այս ՀԱՅԻՆ անձամբ ՍՏԱԼԻՆՆ ԷՐ ռուսերեն սովորեցնում. ո՞վ էր ՀԱՅ «ՌՈԲԻՆ ՀՈՒԴՆ» ՈՒ «ԿՈՄՍ ՄՈՆՏԵ ՔՐԻՍՏՈՆ»

Սիմոնը` Արշակի որդին, Սիմոն Արշակի Տեր–Սիմոնյանն է, նա աշխարհին հայտնի է որպես Կամո։ Իսկ ինչու՞ Կամո. ռուսերենին ոչ բավարար տիրապետելու պատճառով նրա Կամո է կոչել հենց ինքը` ընկեր Ստալինը։ Նա հայ Հոբին Ռուդն էր, հայ Մոնտե Քրիստոն: Իսկ ինչու՞ էին նրանց այդպես կոչում:

Սիմոնն ու Իոսիֆն ընկերացան, հատկապես, որ Իոսիֆը ձեռնամուխ էր եղել լավացնել Սիմոնի ռուսերենը: Ռուսերեն «кому» –ի փոխարեն Սիմոնը անընդհատ ասում էր «камо», ինչի արդյունքում և ստացել է իր` Կամո մականունը։

1901 թվականին նա դառնում է Ռուսական սոցիալ-դեմոկրատական աշխատավոր կուսակցության անդամ, երկու տարի անց արդեն առաջին անգամ հայտնվում բանտում ու առաջին անգամ փախուստի դիմում։ Հետո կրկին հայտնվում է Թիֆլիսի Մետեխի բանտում ու երեսուներկու բանտարկյալի փախուստ է կազմակերպում։ 

Հետո` Պետերբուրգ,  Շվեդիա, Գերմանիա, Ֆինլանդիա` կոմնս Դադիանիի անվան տակ։ Ինչի՞ համար ու ինչու՞, պաշտառը նրա հեղափոխական ձգտումներին էին: 

1907 թվականի ամառ: Կամոյի խումբը ոսկյա ռուբլիների պարկեր է գողանում, իսկ որ ամենահետաքրքիրն է` ո՛չ գործողությունը կազմակերպած Ստալինը, ո՛չ է այն իրականացրած Կամոն ոչ մի լումա իրենց չեն պահում, բոլորն ուղարկում են Ֆինլանդիա` Լենինին, հեղափոխության համար։

Հերթական անգամ Կամոյին կալանավորել են Գերմանիայում 1907 թվականի նոյեմբերին. Մաոբոթի բանտ, ու այս անգամ բանտարկյալը ձևացել է անբուժելի հոգեկան հիվանդ, որին ինչքան էլ խփես, ցավ չի զգում։

Եվ ահա բանտի աշխատակիցները Կամոյի ձեռքն են տալիս շիկացած շամփուր, մաշկը ծխում է, հանդիսատեսին թվում է` վառվածի հոտ է գալիս, սակայն Կամոյի դեմքի վրա, ինչպես վեպերում «ոչ մի մկան չի ծամածռվում»։ Իսկ բիբե՞րը։ Իսկ բիբերը դավաճանաբար լայնանում են։ Հեղափոխականի խիզախությամբ տպավորված բժիշկը խախտում է Հիպոկրատի երդումն ու Կամոյին անմեղսունակ ճանաչում։

Դա պետք է թեթևացներ դատապարտյալի ճակատագիրը։ Կամոյին Ռուսաստանին են արտահանձնում, Թիֆլիս են բերում, տեղափոխում են բանտի հիվանդանոց, որտեղից, ինչպես և կարելի էր գլխի ընկնել, նա փախչում է։

Դատախազը, որը համակրում էր Կամոյին, ձգձգում է վճռի հաստատումը և հասցնում այն Ռոմանովների տոհմի երեք հարյուր ամյակին նվիրված ներման շնորհմանը, որից հետո վճիռը փոխարինում են քսանամյա տաժանակիր աշխատանքով։ 

Բայց Կամոն Կամո չէր լինի, եթե ձեռքերը ծալած նստեր ու քսան տարի ազատության սպասեր. «Նա պատրաստվում է փախչել ինչպես կոմս Մոնտե Քրիստոն` մահացած ձևանալով», – գրում է անգլիացի Սայմոն Մոնտեֆիորեն։ Սակայն ստիպված էր հետաձգել փախուստը։ 

Կյանքի վերջին տարին` 1922 թվական։ Հունիսի 13, Թիֆլիս. Վերիյսկի իջվածք։ Կամոն իջնում է հեծանիվով, բեռնատար է ընդառաջ գալիս։ Բախում։

«Հարվածն այնքան ուժեղ էր, – գրում էր Թիֆլիսի թերթը, – որ ընկեր Կամոն մի կողմ էր շպրտվել ու,գլուխը հարվածելով մայթի սալաքարին, կորցրել գիտակցությունը։ Հիվանդանոցում ուշքի չգալով` Կամոն մահացել է»։

Կամոյի անունն էր կրում Բաքվի  փողոցներից մեկը, իսկ Ռուսաստանում նրա անունով հազարավոր փեղոցներ, դպրողներ ու համալսարններ կան: Մինչև 1966 թվականը Կամո անունը կրել Հայաստանի Նոր Բայազեթ քաղաքը (ներկայիս Գավառը)։