Այս ՀԱՅԻՆ հաջողվեց փրկել ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ նույնիսկ Լենինգրադի պաշարման ժամանակ. գիտե՞ս, թե ՈՎ Է ՆԱ

Հովսեփ Օրբելին ծնվել է 1887 թվականի մարտի 20-ին Քութայիսի քաղաքում, Աբգար Օրբելու և Վառվառա Արղության-Երկայնաբազուկի ընտանիքում։ Նա հայ արևելագետ էր, հնագետ, հասարակական գործիչ։

1919 թ.՝ Խորհրդային Ռուսաստանի լուսժողկոմատի՝ թանգարանների գործերով կոլեգիայի գիտության քարտուղար, մեծ աշխատանք է կատարել մասնավոր հավաքածուների թանգարանային նմուշները պետական սեփականություն դարձնելու ուղղությամբ։ Մասնակցել է Նյութական մշակույթի պատմության ռուսաստանյան (հետագայում՝ պետ.) ակադեմիայի հիմնադրմանը, 1919 թվականի օգոստոսին ընտրվել է այդ ակադեմիայի անդամ, գլխավորել Հայաստանի և Վրաստանի հնագիտության ու արվեստի բաժինը։

1920 թ.՝ Պետրոգրադի Էրմիտաժի ավանդապահ, 1926 թ. հիմնադրել և գլխավորել է Արևելքի բաժինը, 1934-1951 թթ.-ին եղել է Էրմիտաժի տնօրեն։

Հայրենական պատերազմի (1941- 1945) սկզբին կազմակերպել է Էրմիտաժի գեղարվեստի արժեքների տարհանումը Սվերդլովսկ (այժմ՝ Եկատերինբուրգ), այնուհետև մնալով պաշարված Լենինգրադում՝ ապահովել է էրմիտաժի և մի շարք այլ հավաքածուների՝ քաղաքում գտնվող թանգարանային նմուշների պահպանումը:

Орбели Иосиф Абгарович

Հովսեփ Օրբելին մի ամբողջ Էրմիտաժի թանգարան կարողացավ փրկել Լենինգրադի պաշարման ժամանակ, դա այն բլոկադան էր, որ սովից անգամ մարդակերության դեպքեր էին գրանցվում։ Դա 872 օր տևած սարսռեցնող պաշարում էր։ 2020 թվականին մենք չկարողացանք Շուշիի 5 թանգարանների նմուշները նախապես տեղափոխել։ Անգամ այն ժամանակ, երբ թշնամին արդեն Հադրութն էր գրավել։