Այս վանքն էլ է պատկանում այն համալիրների թվին, որոնք վերածվել են պահեստի․ գիտե՞ք, թե որտեղ է գտնվում Եղեգնամոր վանքը

Եղեգնամոր վանքը գտնվում է Թուրքիայի Կարսի մարզի Կաղզվանի շրջանի Չանգլի գյուղում։ Այն կառուցվել է 11-րդ դարում։

Եկեղեցու վրա պահպանվել են երկու վրացատառ արձանագրություն։ Դրանցից մեկը արևմտյան վերնաճակատին է և 1362 թվականին է արվել։ Մյուսը հարավային հատվածում է՝ քիվի տակ։ Գրված են երկու անուն՝ Մոլա Զիբիադա և Ռուբեն։ Ցավոք այդ անունները ոչինչ չեն ասում շինարարության մասին։

Եկեղեցու տարածքում պահպանվել են հայկական գերեզմաններ, որոնցից մեկը 989 թվականի է, մյուսը՝ 1024:

Հայոց ցեղասպանությունից և 1920 թվականի թուրքերի արշավանքից հետո եկեղեցին լքվել է։ Այսօր օգտագործվում է որպես ձիանոց և գյուղական ընդհանուր պահեստ։