Հենց այս ՀԱՅՈՒՀՈՒ ՇՆՈՐՀԻՎ այսօր գոյություն ունի ՀԱՅ ժողովուրդը. գիտե՞ք, թե ինչ զոհոհությունների է ՆԱ գնացել՝ հանուն ՄԵԶ

Նա լեգենդ է հայկական սփյուռքում և, առհասարակ, հայության շրջանում: Քարեն Եփփեն ծնվել է XIX դարի վերջին: Քչերը կմտածեին, որ մի օր այս գեղեցկադեմ ու ոսկեծամ աղջնակը մի ամբողջ ազգի փրկության գործում իր հատուկ դերը կունենա։

Եփփեն ուղղակի և անուղղակի կերպով պատասխանատու է հազարավոր հայերի փրկության համար, ովքեր այլապես զոհ կգնային Հայոց ցեղասպանությանը։ Մարդասիրական առաքելությունների պատմության մեջ քչերն ունեն այս կնոջ նվիրումն ու անգերազանցելի վաստակը։

Եփփեն 13 տարեկան էր, երբ հայրը նրան ուղարկեց հայրենի Գերմանիա` հորական ընտանիքում մայրենի լեզվին՝ գերմաներենին տիրապետելու համար: Քարենը մեկ տարում սովորում է մայրենին, իսկ հետագայում իր լեզվական ընդունակության արդյունքում տիրապետում է վեց լեզվի։ Գերմանիայից վերադառնալուց հետո նրան ուղարկում են Կոպենհագենի գիշերօթիկ դպրոցներից մեկը։ Հայերեն, արաբերեն ու թուրքերեն սովորելու համար նրանից ընդամենը մեկ տարի պահանջվեց:

1908թ. Քարենը վերադառնում է հայրենիք՝ դասախոսություններ կարդալու, սակայն նույն ժամանակ Կիլիկիայում (այժմյան Թուրքիայի Չուքուրովայի շրջանը) իրականացվում են նոր ջարդեր, որոնց զոհ է գնում շուրջ 20-30 հազար հայ։ Քարեն Եփփեն վերադառնում է։

Քարեն Եփփեն միայնակ փորձում է դիմադրել։ 

Նա ջուր և սնունդ է մատակարարում բռնագաղթող հայերի քարավաններին, որոնք դեպի անապատ ճանապարհին անցնում էին Ուրֆայով: Ու չնայած ահագնացող սպանդին՝ նա շարունակեց աշխատել և օգնեց փախչել հազարավոր մարդկանց՝ նրանց քրդի ու արաբի շորեր փոխանցելով։ Քարեն Եփփեի անձնազոհ ջանքերով գերությունից ու ստրկությունից փրկվում է 2000 հազար հայ կին։

Քարենը երկար ժամանակ տառապում էր այն ժամանակներում անբուժելի հիվանդությամբ՝ մալարիայով, բայց վերջին նոպան առանձնակի ուժգնություն ուներ։ Նրան տեղափոխում են Հալեպի հիվանդանոց, որտեղ էլ կարճ ժամանակ անց նա մահանում է։

Քարեն Եփփեն ապրեց ընդամենը 59-ը տարի։ Նրա կյանքը կարճ էր, ձեռքբերումն՝ ահռելի։

Նա անգնահատելի ժառանգություն թողեց իր սիրած մարդկանց՝ հող, ապրուստ և ապագա։ Նրա հիմնած գյուղերից վեցը դեռևս գոյություն ունեն։