Գիտե՞ք՝ ինչպիսին է եղել Րաֆֆու կինը. ԼՈՒՍԱՆԿԱՐ, որ տեսնել է պետք

Րաֆֆին, նույն ինքը Հակոբ-Մելիք-Հակոբյանը, ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։

Նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հայրը՝ Մելիք Միրզան, հայտնի առևտրական էր և 13 զավակների հայր էր, ուներ նաև կալվածքներ։

Իսկ ազգությամբ ո՞վ էր Րաֆֆու կինը:

Րաֆֆին ամուսնացած էր ազգությամբ ասորի Աննա Հորմուզի հետ: Տիկին Աննան ծնվել էր 1848 թբականին Պարսկաստանի Ուրմիա քաղաքում:

Աննա Հորմուզը
Աննան՝ Րաֆֆու կինը

Րաֆֆիների ընտանիքի բարեկամ Մինաս Վերածինն այսպես է նկարագրում նրան.

«Տիկին Րաֆֆին միջահասակ, նուրբ եւ կանոնաւոր դիմագծերով կին մըն էր, շատ բարեկիրթ, ուսեալ եւ շատ հիւրասէր: Ուսած էր Ուրմիայի միսիոնական աղջկանց վարժարանը: Ծագումով ասորի էր եւ լսած եմ, որ ան դուստրն էր ասորի մելիքի մը: Իր աղջկական անունը եղած էր օր. Աննա Հուրմուզ Հիւրմուզ… Տիկին Աննա կը խօսէր եւ կը գրէր շատ սահուն հայերէն եւ ասորերէն: Գիտէր նաեւ Ատրպատականի թուրքերէն, ռուսերէն եւ վրացերէն: Կը խօսէր, կը կարդար եւ կը գրէր անգլերէն»:

Ունեցել են երեք զավակ: Դուստրը՝ Եսթերը, 12 տարեկանում մահացել է: Որդիներից ավագը՝ Արշակ Րաֆֆին, ծնվել է Թավրիզում, 1875 թվականին, կրտսերը՝ Արամ Րաֆֆին, Ագուլիսում, 1879 թ.: Երկուսն էլ ավարտել են Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: