Հենց այս ՀԱՅԿԱԿԱՆ ամրոցում էր հռոմեացի հայտնի զորավար ՊՈՄՊԵՈՍԸ կռվել ու ՀԱՅԵՐԻ հետ միասին թուրքի վերջը տվել. գիտե՞ս՝ ինչի մասին է խոսքը

ՊՈՄԱնդրանիկ Օզանյանի ծննդավայրհն է Շապին Գարահիսարը, բայց  միայն այս անունով չէ, որ հայտնի է այն։ Ամրոցը կամ ամրոցին կից բնակավայրը հիմնադրվել է մ.թ.ա. 60-ականներին, հավանաբար որպես հենակետ Գնեոս Պոմպեոսի զորքերի համար։ 

Ամրոցը պարզունակ անվանեցին Կոլոնիա, և անցավ ավելի քան 5 դար, նախքան այդ ծայրամասային տեղերի մասին հիշեց մայր երկիրը։

Հետագայում բյուզանդական դարձած Նիկոպոլիսը, ամենայն հավանականությամբ, մոտ 25-30 հազար բնակչություն ուներ (հիմնականում հայեր և հույներ)։ Քրիստոնյաներն ապրում էին հանգիստ և խաղաղ, մինչև Փոքր Ասիայում թուրքական ցեղերի հայտնվելը:

1473 թվականին ակնհայտ պատճառներով Կոլոնիա–Նիկոպոլիսի անխռով տարիների ավարտ կարելի է համարել։ Ի դեպ հայերը քաղաքը Քելքիտ էին անվանում. այդպես էր կոչվում նաև գետը, որի վտակի վրա մինչ օրս գտնվում է այն։ Նրանց հետաքրքուրմ էր այս տարածքը, քանի որ ուղիղ ճանապարգով այն Սև ծովին շատ մոտ էր:

Ականատեսները վկայում էին, որ XIX  դարի սկզբին, քաղաքում, որը որոշ ժամանակից ի վեր սկսել էին Շապին Գարահիսար անվանել, հայերի շուրջ 400 տուն կար, նույնքան բաժին էր ընկնում հույներին և թուրքերին՝ միասին վերցրած։

Միևնույն ժամանակ՝ միջնադարում քաղաքը հայտնի էր գրիչներով. մի շարք ձեռագրեր են հասել մեր օրերը, և մի քանի օրինակ պահպանվում են Մատենադարանում։ 

Ճարտարապետական առումով քաղաքում առանձնանում էր, իհարկե, Պոմպեոսի ժամանակների ամրոցը, որին հաջողվել էր կանգուն մնալ մինչև մեր օրերը. կիսավեր է իհարկե։

1895 թվականին տեղի հայ բնակչությունը, հույների հետ միասին, զինված դիմադրություն է ցուցաբերել օսմաններին ի պատասխան բռնաճնշումների:

Իսկ 1915  թվականին լրջորեն ստիպված եղան զենք վերցնել. մեկ ու կես ամիս, մայիսից մինչև հուլիսի սկիզբ, հայերն ու հույները պաշտպանում էին քաղաքի բնակչությանը կոտորածից, սակայն անկարող էին յաթաղանների բազմաթիվ անգամ գերազանցող քանակի, հրետանային գնդակոծությունների դեմ, որն ի վերջո թափվեց Շապինի և մերձակա գյուղերի բնակիչների գլխին։ Այն եզակիները, որոնց հաջողվեց փրկվել, ապաստան գտան տարբեր մայրցամաքներում։

Այսքանով ավարտվեց հռոմեական,  հայկական և հունական քաղաք–ամրոցի պատմությունը։ Սկսվեց նորը, սակայն սա արդեն բոլորովին այլ պատմություն է։