«Հերոսի զավակը պետք է հաղթի». լույս աշխարհ է եկել ՀԵՐՈՍ Ավետիս Ավետիսյանի ՈՐԴԻՆ
Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ Հերոս գյումրեցի խիզախ Հայորդի Ավետիս Ավետիսյանի որդին։
Ցավոք, մեր Հերոսը չհասցրեց վայելել առաջնեկի քաղցրությունը:

«Հերոսի զավակը պետք է հաղթի, և ՀԱՂԹԱԿԱՆ դրոշը պարգևի Հերոս հայրիկի հաղթանակների ավելացնելու համար»,-ասում է Ավետիսը Ավետիսյանի մայրը` Արմինե Ավետիսյանը։
Հերոս Ավետիսը անմահացել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Կարախմբելի բնակավայրի մոտ ընթացող թեժ մարտական գործողությունների ժամանակ, երբ փորձում էր օգնել մարտական ընկերոջը:

Հավերժ փառք և խոնարհում մեր բոլոր հերոսներին: Իսկ փոքրիկին մաղթում ենք անհոգ և երջանիկ մանկություն: